Բաժիններ՝

Համացանցում է հայտնվել Դոնի Ռոստովի օդանավակայանում «Բոինգի» կործանման ամբողջական տեսագրությունը

YouТube վիդեոհոսթինգում հրապարակվել է տեսագրություն, որտեղ երևում են Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի վերջին վայրկյանները, որը կործանվել էր շաբաթ օրը Դոնի Ռոստովի օդանավակայանում:

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ինքնաթիռը գրեթե զուգահեռ ընկնում ներքև, հարվածում գետնին, ինչից հետո պայթում է ու այրվում:

Հիշեցնենք, որ շաբաթ՝ Մոսկվայի ժամանակով ժ. 3:50-ին Դուբայից Դոնի Ռոստով ուղևորվող Flydubai ավիաընկերության «Բոինգ-737-800» ինքնաթիռը կործանվել է: Մոտավորապես 100-200 մետր բարձրությունից օդանավը մեծ արագությամբ ու գրեթե ուղիղ անկյամբ բախվել է գետնին: Ինքնաթիռում գտնվող 55 ուղևորներից 50-ը եղել են ռուսներ: Ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ, ընդհանուր՝ 62 մարդ:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Աշխատանքները աղետի վայրում շարունակվում են: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտարարել է, որ դիտարկում է աղետի երեք հիմնական վարկած՝ տեխնիկական անսարքությունը, եղանակային վատ պայմաններն ու անձնակազմի սխալը:

Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտարարել է, որ ինքնաթիռի բորտային ինքնագրիչները ուժեղ վնասված են, սակայն պիտանի են վերծանման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս