Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի իր այցեքարտերը տպել է երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն: Այս մասին Փայլանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհավորելով բոլորին մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ:
Ռուսաստանի պետական սահմանի դաղստանյան հատվածի «Յարագ-Կազմալյար» անցակետում ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» վարչության Դաղստանի հանրապետության պետական տեսուչներն արգելել են Ադրբեջանից ներկրված 22 տ կաղինի մուտքը երկիր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ռոսսելխոզնադզորը»:
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում զինված ուժերի՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները նոր զոհերի պատճառ են դարձել: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Շըրնաքի Իդիլ նահանգում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, քուրդ զինյալների հարձակման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ա
«Ասում էին՝ ՕԵԿ-ը հեղինակազրկված է, գնում է անվան փոփոխության, և Արթուր Բաղդասարյանին միանում են չեղած մարդիկ ու կուսակցություններ: Եթե ՕԵԿ-ը հեղինակազրկված է, ինչպե՞ս է արդեն 20 տարի Ազգային ժողովում: Սա է հեղինակության իրական գնահատականը: Հիմա անվան մասին. ես սիրում եմ «Օրինաց երկիր» անվանումը, սակայն մենք միահամուռ որոշեցինք միավորվել և ստեղծել նոր ուժ, նոր միավորում: Այնպես չէ, որ այդ որոշումը ինձ հեշտ է տրվել, սակայն մենք ստեղծում ենք նոր ուժ, համախմբվում ենք նոր գաղափարի շուրջ: Ինչ վերաբերում է չեղած կուսակցությունների եւ մարդկանց մասին տեղեկություններին, ապա ասեմ՝ մեզ միացել է 40-50 հազար մարդ, մեզ միացած ցանկացած կուսակցությունում կա 2-3 հազար մարդ»,- ասաց ՕԵԿ առաջնորդը:
«Մեծ վեճ է գնում Գերմանիայում և Եվրոպայում, որ ի վիճակի չեն այդքան փախստական ընդունելու, և սա չափից շատ է, խնդիրներ կան: Մերկելը գնացել էր Բրյուսել, որպեսզի այս առնչությամբ ԵՄ անդամ երկրների հետ քննարկումներ վարի, ռազմավարություններ համաձայնեցնի, որպեսզի փախստականների որոշ տոկոսին ընդունեն, իսկ մյուս մասին՝ ոչ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ճակատագրին վերաբերող քննարկման ընդմիջման ժամանակ որոշել է ֆասթֆուդ ուտել:
Արդեն պետք չէ զարմանալ, որ ՌԴ-ն է հրաժարվում ՀՀ-ում ներդրումներ անելուց: Մնացած հեքիաթները՝ տարբեր ոճաբանական, տերմինաբանական բանահյուսություններով պաճուճված, որ մարդիկ չհասկանան, թե ինչ է այդ անմիտ նախադասությունների հետևում թաքնված, դրանով ոչ մեկին չես խաբի, և հատկապես՝ ներդրողներին:
Եվրամիությունը հանդես է եկել պահանջով՝ Սիրիայում ստեղծել անվտանգության գոտի՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Հայտարարությունն արվել է ԵՄ երկրների ղեկավարների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի արդյունքում, հայտնում է Deutsche Welle-ն:
Կինն օձի գլուխը տարել է խանութ ու ստացել է 30 տարա պահածոյի դիմաց վճարած ողջ գումարը:
Ամերիկացի միլիարդեր Դոնալդ Թրամպի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «միասնական դեմք»-ը պայթեցրել է համացանցը: Imgur կայքում լուսանկարը հավաքել է գրեթե 1,2 մլն դիտում, իսկ Reddit կայքում օգտատերերը թողել են ավելի քան 560 մեկնաբանություն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը որոշում է կայացրել երկրի` Եվրոպական Միության կազմում մնալու հարցը հանրաքվեի դնել հունիսի 23-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ խորհրդարանին կառաջարկի հանրաքվեն կազմակերպել հունիսի 23–ն:
Հարփեր Լին ծնվել է 1926թ ապրիլի 28-ին Ալաբամա նահանգի փոքրիկ Մոնրովիլ քաղաքում:
Մեքսիկայի Նուևո-Լեոն «Տոպո-Չիկո» բանտի ադմինիստրացիայի աշխատակիցների դեմ, որտեղ անցած շաբաթ անկարգությունների հետևանքով սպանվել էր 52 բանտարկյալ, ևս 12-ը տուժել էր, երկրի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել, հայտնում է TASS-ը:
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք գործարարի նկատմամբ՝ համապատասխան հայտարարություն տեղադրելով «Ինտերպոլ»-ում:
«ՀՅԴ-ն իրեն զգում է «ձուկը՝ ջրում» հակաթուրքական հռետորաբանությամբ, ու շատ հարցեր արդեն ՀՀԿ-ն կարող է պաս տալ ՀՅԴ-ին, ու եթե ինչ-որ բան լինի, ուղղակի կասի՝ դաշնակներն են ասում, իրենք հակաթուրքական են: Այսինքն՝ իշխանությունն իրեն մանյովրելու տեղ է թողնում»:
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտնել է, որ Էր-Ռիադը կարող է սիրիական չափավոր ընդդիմությանը մատակարարել «երկիր-երկինք» դասի հրթիռներ, ինչը կնպաստի ուժերի վերադասավորությանը, հայտնում է vesti-ն:
ԱՄՆ-ը հետ է կանչում իր գերձայնային B-1B Lancer ռմբակոծիչ ինքնաթիռները, որոնք ավիահարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերին Իրաքում ու Սիրիայում:
«Մենք ունենք մեծ գերտերության կարգավիճակին հավակնող մի երկիր, որը նաև պատվախնդիր մոտեցումներ է ցուցաբերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին: Եթե հիշում եք, Պուտինը նույնիսկ դիվանագիտական կոռեկտության սահմանները խախտեց՝ ասելով, որ ոուրքերը խփել են ինքնաթիռը՝ իրենց ավագ եղբոր ինչ-որ տեղը լիզելու համար»:
ԵՏՄ տարածքում ձևավորվել է միասնական տեղեկատվական տարածք, որը հնարավորություն կտա տեղեկություններ ստանալ ԵՏՄ կառույցի շրջանակներում անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության նախագահ Ռոման Շկոլինի խոսքով՝ ԵՏՄ-ի մասին ինֆորմացիան քիչ է, ինչը, ըստ նրա ՝ լուրջ խնդիր է, դրա համար ձեռնամուխ են եղել նոր պորտալի ստեղծմանը: «Պոստ Սկրիպտում» գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նաև նշեց, որ այն մարդիկ, ովքեր բացասաբար են վերաբերվում ԵՏՄ-ին, օբյեկտիվ ինֆորմացիայի պակաս ունեն:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն առանձին հեռախոսազրույցներ է վարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ՝ կոչ անելով նրանց ստեղծել խորհրդարանական կոալիցիա ու շարունակել երկրում բարեփոխումների անցկացումը, հայտնում է BBC-ն:
Փետրվարի 17-ին Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիայում գործող «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը (քրդական անվանումը՝ Teyrêbazên Azadiya Kurdistan), որը համարվում է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) ստորաբաժանումը:
Սպիտակ Վանա կատուն միացել է իր փախստական տերերին Նորվեգիայում էպիկական ճանապարհորդությունից հետո, հայտնում է Metro-ն: Քունքուշ անունով կատուն իր տերերի հետ փախել է Եվրոպա Իրաքից, սակայն Հունաստանում կորել է:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վալլեյո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ է սպանվել, հայտնում է Vallejo Times-Herald-ը՝ հղում կատարելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Պա-դե-Կալեի դեպարտամենտի պրեֆեկտուրայում որոշել են, որ փախստականների ճամբարի հարավային մասը պետք է ազատվի մինչև փետրվարի 23-ը, հայտնում է korrespondent.net-ը:
Ամերիկացի Ալբերտ Վուդֆոքսը, ով 43 տարի է անցկացնել բանտախցում միայնակ, ազատության մեջ է հայտնվել, հայտնել է նրա փաստաբանը: Դատարանը որոշում էր կայացրել տղամարդուն ազատել անցած ամռանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնության չի եկել թուրք-սիրիական սահմանի շուրջ տիրող իրավիճակին վերաբերող բանաձևի նախագծի շուրջ, որն առաջարկել էր Ռուսաստանը:
Եվրամիության իշխանությունները պայմանավորվել են Լոնդոնի հետ այն մասին, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ի կազմում, իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրա խոսքով՝ համաձայնությունը միաձայն հավանության է արժանացել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ են արել Ռուսաստանին ու սիրիական իշխանություններին «դադարեցնել չափավոր ընդդիմությանը հասցվող հարվածները», հայտնում է Սպիտակ տունը երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքում.
Կյանքի 84-րդ տարում մահացել է իտալացի հայտնի պատմաբան, փիլիսոփա, գրող Ումբերտո Էկոն, ով առավել հայտնի էր իր «Վարդի անունը» վեպով, հայտնում է BBC-ն:
Ֆանտաստիկ թրիլլերը ռեժիսոր Ռիդլի Սքոթի կողմից նկարահանվել է 1982 թվականին՝ Ֆիլիպ Դիկի «Անդրիոդները երազում են արդյոք էլեկտրաոչխարների մասին» վեպի մոտիվներով: Դերասան Հարիսոն Ֆորդը ֆիլմում մարմնավորել Է ոստիկան Ռիք Դեքարդին, որը Լոս Անջելեսում հետեւում էր այսպես կոչված ռեպլիկանտներին՝ արտաքինով մարդկանցից չտարբերվող կիբորգներին: