2003-ից սկսած՝ Ադրբեջանը 73 միլիարդ դոլար է վաստակել արդյունահանող արդյունաբերության շահագործումից. ՀԲ
Ադրբեջանի կառավարությունը 2003 թվականից արդյունահանող արդյունաբերության շահագործումից վաստակել է 73 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, հայտարարել է Համաշխարհային բանկի՝ Ադրբեջանի հարցերով մենեջեր Լարիսա Լեշչենկոն:
Նրա խոսքով՝ 2005 թվականից, երբ Ադրբեջանը ներկայացրել է EITI-ի իր առաջին զեկույցը, մինչ օրս ներկայացրել է 12 զեկույց, որտեղ ներկայացված են տվյալ արդյունքները:
«Հիմնական հարցը՝ ինչպես կբաշխվեն այդ միջոցները ու թե ինչպես են դրանք հասնում բնակչությանը»,- հայտարարել է Լեշչենկոն՝ նշելով, որ հարկավոր է կատարելագործել EITI-ի հարցով ճշգրտությունը:
Նրա խոսքով՝ 2017թ. հունվարից յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացնի ճանապարհային քարտեզ, որի օգնությամբ տեղեկությունը կտարածվի:
«Դա խորհուրդ չէ, այլ պահանջ՝ բոլոր երկրներից: Միջոցների օգտագործման հարցում պետք է լինի թափանցիկություն և պատասխանատվություն»,- ասել է Լեշչենկոն:
Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան ասել է, որ Ադրբեջանը պետք է ավելի մեծ թափանցիկության հասնի արդյունահանող արդյունաբերությունում: