Քննարկվում է Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունը

Պաշտոնական այցով Քուվեյթում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 2-ին հանդիպումներ է ունեցել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ IV Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի, Քուվեյթի թագաժառանգ Աբդուլա ալ-Սաբահի, վարչապետ Ջաբեր Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահի, ԱԺ նախագահ Մարզուք ալ-Ղանիմի հետ:

 ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը ինչպես արդարադատության, այնպես էլ մի շարք կարևոր և հիմնական ոլորտներում: Մասնավորապես՝ քննարկվել է ներդրումային օրենսդրության կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևան-Քուվեյթ չվերթի իրականացման հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031