Պատերազմը ճանապարհ է բացում ոչ միայն այն արժանի քաղաքացիների համար, որոնք այս պահին պատրաստ են անել ամեն ինչ` սկսած խրամատ փորելուց` թշնամուն դիմադրելու համար, այլեւ բազմաթիվ ինքնուս «քաղաքագետների», «ռազմագետների» եւ «դիվանագետների»:
Իսրայելում ձերբակալվել է թուրքական ընդդիմադիր «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեստեչին, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Հայտնի են Թուրքիայի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների անունները, գրում է թուրքական Milliyet թերթը:
Եվրամիությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, երեկ Պրահայում հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազայից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 30 թռչող սարք, այդ թվում՝ բոլոր «Սու-25» գրոհիչ ինքնաթիռները:
Արցախում այնքան մեծ ներդրումներ են արվում, որ խոսել չվստահելու մասին, տեղին չէ։ Պետք է երկրի տնտեսությունը պատրաստել ապագա պատերազմին։ Որքան տնտեսությունը պատրաստ է լինում, այդքան այդ պատերազմը հեռու է գնում։
Վերջին օրերին համացանցում հայտնված տեսաերիզներից շատ հստակ երևում է, որ թուրք պատգամավորները նախապես ծրագրված կերպով հարձակվում են հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա՝ նրան ենթարկելով ֆիզիկական բռնության և նրա հայ ինքնությանն ուղղված վիրավորական խոսքեր նետում: Սա արդարության ձայնը լռեցնելու ռասիստական և ազգային խտրականության դրսևորման ակնհայտ փորձեր են, որը, ցավոք, Թուրքիայում 100 տարի անց էլ շարունակվում է:
Կենտրոնական Ասիայի երկրներից մի խումբ քաղաքացիներ, որոնք պլանավորում էին մոսկովյան տարածաշրջանում մայիսյան տոներին ահաբեկչական ակտերի շարք իրականացնել, ձերբակալվել են անվտանգության դաշնային ծառայության կողմից: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին կոչ է արել հրապարակայնորեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների մտահոգությունը թուրքական մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցով:
ԱՄՆ-ում 2015 թվականին մահվան բոլոր դեպքերի երրորդ մասը (ավելի քան 250 հազար) ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բժիշկների սխալի պատճառով: Այս եզրակացությանն են հանգել Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի գիտնականները: Ուսումնասիրությունը հրապարակվել է BMJ հանդեսում. դրա մասին համառոտ հաղորդել է The Independent հրատարակությունը:
Հայաստանը չունի հարցի պատասխանը` ի՞նչ է հաջորդելու Ղարաբաղի անկախության ճանաչմանը…
Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահները՝ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն ու ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին և պատասխանելՎիշեգրադյան քառյակի արտաքին գործերի նախարարներին ուղղված հարցին:
Այն, որ Վարդան Օսկանյանն իր «Համախմբում» կուսակցության օրակարգում է դնելու «Մարտի 1»-ի բացահայտման հարցը, Հ. Իգիթյանը կարևոր չի համարում, քանի որ, ըստ նրա՝ բոլորն էլ ուզում են, որ «Մարտի 1»-ը բացահայտվի: Նրա համար այլ «կարևոր» հարցեր կան. «Թե այդ կուսակցությունն ինչպե՞ս է տեսնում Հայաստանի դերը միջազգային գործընթացներում, Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի հետ, արդյոք Հայաստանը պե՞տք է ԵՏՄ-ից դուրս գա ու վերադառնա Ասոցացման պայմանագրին… Այս հարցերն ավելի կարևոր են, քա՝ «Մարտի 1»-ը դատապարտո՞ւմ են, թե՞ ոչ. այդ հարցերի պատասխանը դեռ ես չեմ տեսնում»:
Ադրբեջանական կողմը պատրաստ է Ղարաբաղի շուրջ «էական և արդյունավետ բանակցությունների»։
Մամուլի ազատության մասին զեկույց է հրապարակել նաեւ «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ»-ը, որն անդրադարձել է նաեւ Հայաստանին։
Մոտ ժամանակաշրջանում ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում այս մասին է հայտարարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ճնշումը Ռուսաստանի նկատմամբ չպետք է թուլացնի ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված տեղեկություններին, թե Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջան՝ վերջերս ձեռք բերված համաձայնությունների համաձայն:
Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ 1994թ.-ի հրադադարի մասին պայմանագրի չեղարկման համար:
«Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը»:
Կալիֆորնիայի Օրինջ շրջանի բնակիչ և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի նախկին նախագահ Էրգուն Կիրլիկովալին իր ողջ կյանքի ընթացքում դոնկիխոտյան պայքար է մղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ի դժբախտություն իրեն՝ ինչքան շատ է նա ժխտում Ցեղասպանությունը, այնքան ավելի շատ է նպաստում դրա քարոզչությանը:
Թուրքիայից Հայաստան ապրանքաշրջանառությունը դադարեցնելն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով՝ գլոբալ առումով ցանկալի է, բայց թե տնտեսապես որքանո՞վ է նպատակահարմար՝ զուտ հաշվարկների հետ է կապված:
Համաձայն Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի վճռի՝ սնունդի գողությունը՝ քաղցը հագեցնելու նպատակով, այլևս այդ երկրում չի հանդիսանում հանցագործություն, գրում է Daily Mail-ը:
Գերմանիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրենքը, որը թույլ է տալիս հիվանդներին մարիխուանա ստանալ բժշկի դեղատոմսով: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա գարնանը, հայտնում է BBC-ն:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք Ստեփանակերտի «միջազգային ճանաչման շարանի», ինչը միայն դրականորեն կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը Kəpəz TV-ին (Region TV) տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մերձճակատային գոտում լարվածությունը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «չեն վերադարձվել ադրբեջանական օկուպացված հողերը:
«2008թ. շատ փոքրիկ վրացական բանակը կարողացավ ռուսական զորքերին գցել ծանր վիճակի մեջ, սակայն 2014թ. Ղրիմի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի զինված ուժերը զգալի փոփոխություններ են կրել:
«Պետությունը չի կարող մի երկրից մյուսը եկող ապրանքների վրա արգելք դնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
Հալեպում մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված իրավիճակը բացառապես ծանր է, սակայն Սիրիայի որոշ շրջաններում գնալով բարելավվում է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Յան Էգելանը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի դաշնակիցը չէ այն իմաստով, որով Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, թեև Մոսկվան աջակցում է նրան ահաբեկչության և պետության պահպանման դեմ պայքարում: