Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը լուծելու համար հայտարարել է լուրջ բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հակամարտությունների աճի և բռնի ծայրահեղականության պայմաններում միջազգային հանրությունը պետք է նորից սովորի ապրել խաղաղության մեջ և հարգել միմյանց: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:
«Ձեզ թվում է, մյուսնե՞րն էլ կդադարեցնեն զենք մատակարարել: Երբ մենք գնանք այդտեղից, դադարենք լինել թե Հայաստանի, թե Ադրբեջանի ստրատեգիական գործընկերը, այնտեղ կհայտնվեն տղաներ, որոնք ավելի «հմտացած են» քաղաքականության մեջ, եւ նրանք այդտեղ իսկական մսաղաց կսարքեն՝ մեծ թվով զոհերով»,-իրենց մոտեցումն այսպես է բացատրել ՌԴ փոխվարչապետը: Այս հարցազրույցից հետո Դմիտրի Ռոգոզինին Հայաստանում «պերսոնաժ նո գրատա» հայտարարելը միանգամայն ընկալելի կլինի բոլորի համար»:
Սիրիայի տարածքում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ երկրի քաղաքացիները պետք է քվեարկեն և իրենց ձայնը տան խորհրդարանական ընտրությունների մասնակիցների օգտին, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
«Քննարկումների ծիրում կլինեն նաև սահմանների տեխնիկական վերազինման կապակցությամբ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունը, ինչպես նաև ապրիլի 23-ի հեռուստամարաթոնի մասնակցության հարցերը»,- ասված է «Հայկական վերածնունդ» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Ղարաբաղ մեկնած օլիգարխների «կամուֆլյաժավոր» լուսանկարները, տեսախցիկների առաջ հերոսական հարցազրույցներ տվող գեներալները, մի քանի մեքենա կամ մեկ ամսվա աշխատավարձ փոխանցած որոշ կազմակերպ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մտադիր են հավանություն տալ ԵԱՏՄ-ի նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգի նախագծին:
«Ասեմ նաեւ՝ իմանաք, որ ազգը միավորելը նաեւ Սերժ Սարգսյանի նպատակային ծրագիրն է, եւ մենք բարձր ենք գնահատում Տեր-Պետրոսյանի այդ կեցվածքը, միայն իրական պետական գործիչը կարող է մի կողմ դնել բոլոր կարգի նախկին ու ներկա տարաձայնությունները եւ միասնության նման կոչ անել: Համոզված եմ, որ մի գեղեցիկ օր էլ այդ միասնությանը կմիանա մեծարգո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր հերթին ազգային միասնականությամբ վարակելով բոլորին. Աստված սիրում է երրորդություն»:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այս շաբաթ կայցելի տարածաշրջան։ Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Լ Ղ հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումների հետ կապված։
Ացյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Սերժ Սարգսյանն առավոտյան ացելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ողջ օրն անցկացրել է այս գերատեսչությունում: Նույն տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը ՊՆ-ից մեկնել է միայն ուշ երեկոյան: Ակնհայտ է, որ այդ այցելությունը սովորական չի եղել:
«Նրանք համաձայնել են, որ լարվածության թուլացումը և քաղաքական գործընթացի մեկնարկը խիստ կարևոր են: Նրանք նաև ողջունել են Մինսկի խմբի` ապրիլի 5-ի հայտարարությունը և ընդգծել, որ լիովին աջակցում են խմբի ու նրա համանախագահների ջանքերին»,- ասված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ:
«Այս չորս օրերը ցույց տվեցին, որ ՊԲ-ն ինչ հայտարարել է` ունակ է իրականացնել: Վստահեցնում եմ, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծի հայկական զինված ուժերին` իր հայտարարություններն իրականացնել»:
«Բանակցությունների այլընտրանքը կլինեն ավելի շատ մահերն ու կործանումները: Հիմա բոլորն են հասկանում, որ ստատուս-քվոն կարող է տանել միայն բռնության և հենց դա էլ տեղի ունեցավ: Եկեք չթերագնահատենք այս հակամարտության վտանգը: Եկեք ստեղծված իրավիճակը վերածենք խաղաղության համար հնարավորության»,- ամփոփիչ կոչ արեց Մոգերինին:
Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկման ժամանակ եվրապատգամավոր, Չեխիան ներկայացնող Յարոմիր Շտետինան հայտարարել է, թե այս հարցում չաջակցել Հայաստանին և Ղարաբաղին իրենց պայքարում՝ կնշանակեր պաշտպանել դաժան սովետական ազգային քաղաքականությունը:
Նրա խոսքով` ապրիլի սկզբին բռնությունները հասան 1994թ. ի վեր աննախադեպ մակարադակի: «Բոլորս տեսել ենք տեղեկությունները՝ կապված ծանր զինտեխնիկայի օգտագործման, զոհերի մեծ թվաքանակի մասին, այդ թվում և քաղաքացիական: Հայտարարությունները Բաքվից և Երևանից վկայում են այն մասին, որ մենք լուրջ վտանգ ունենք, եթե իրավիճակը շուտ չհանդարտեցվի»,- ասաց Մոգերինին:
Նախնական տվյալներով՝ 1985 թվականից թանգարանի սեփականությանը պատկանող գործերը հափշտակվել են ապրիլի 7-ին: Իշխանությունները 25 հազար դոլարի չափով պարգեւ են առաջարկում այն տեղեկատվության համար, որը կօգնի գտնելու նկարները:
Եվրոպական խորհրդարանն իր լիագումար նիստում քննարկում է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Վլադիմիր Լենինի մարմնի տեսքը պահպանելու աշխատանքները 2016թ. գնահատվել են 13 միլիոն ռուբլի (197 հազար դոլար), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ՌԴ պետական գնումների մասին տեղեկագրքին:
ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ բանակցային պրոցես առանց ԼՂՀ ներկայացուցչի անընդունելի է:
«Օլիգարխները պետք է մեր զինվորների օրինակին հետևեն, նրանք լավ դաս տվեցին բոլոր քաղաքական ուժերին և ղեկավարներին, փոխարենը՝ փող ծախսել կազինոներում, կոռուպցիոն նպատակներով, փողը պետք է օգտագործել՝ ի օգուտ մեր շահերի, փողը դրեք մեր պաշտպանության մեջ, մեր միացյալ շահերին»։
4 օրվա ընթացքում 60-70 զոհը խոսում է այն մասին, որ մենք պատրաստ չենք եղել դիմագրավելու թշնամու հարվածին: Մենք պետք է դասեր քաղենք, թե մենք ինչ խնդիրներ ունենք երկրի ներսում: Մեր հայրենասեր տղաների, զինվորների շնորհիվ կանխվեց այդ մեծ աղետը, բայց չեմ կարծում, որ այդ պատերազմն ավարտվեց, մենք հիմա գտնվում ենք հնարավոր պատերազմի փուլում, ու չի բացառվում, որ դա կունենա երկրորդ-երրորդ փուլ:
«Քանի որ չկա կարգավորում, կողմերից յուրաքանչյուրն ունի կայուն դիրքորոշում, ավելի լավ է իրավիճակը սառեցվի, քան տեղափոխվի տաք փուլ։ Թեև ես պնդում եմ, որ տարածքային հակամարտությունները նույնիսկ սառեցված իրավիճակում վտանգավոր են, բայց այլ ելք չկա, և դա ռուսական քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում ամբողջությամբ»,- ասում է Ալեքսանդր Ռարը
Նախագահ Տեր-Պետրոսյանի հարցազրույցի քննադատներին անհրաժեշտ է պատասխանել մի քանի (իրականում շատ պարզ) հարցերի:
Air France ավիաընկերության միասեռական բորտ-ուղեկցորդները հրաժարվում են իրականացնել թռիչքներ Իրան, որտեղ երկու տղամարդկանց կապը պատժվում է մահապատժով, հայտնում է The Local-ը:
Բելգիայի դատախազությունը հայտարարել է ևս 3 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Բրյուսելի ահաբեկչությունների իրականացման մեջ, հայտնում է Reuters-ը: Ավելի վաղ Բելգիայում մեղադրանք էր ներկայացվել ևս 2 տղամարդկանց Բրյուսելի ահաբեկչական հարձակումների գործի շրջանակում:
Քննարկվել են պաշտպանության, անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում օրենսդրական և այլ կարգի համագործակցության ու միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախին առնչվող խնդիրների համակողմանի ներկայացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Եվրախորհրդարանի լիագումար նիստին ընդառաջ եվրոպացի մի շարք գործիչներ արդեն իսկ իրենց դիտարկումներն են ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու համար իրականացնել հստակ գործողություններ:
Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ հարցադրումներ անելու նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հարցազրույցը A Haber հեռուստաընկերությանը: