«Բոլոր մեծահարուստները պետք է հասկանան, որ այդ ամենը կարող է զրոյի վերածվել, եթե հայրենիքը չպաշտպանվի…
Ստամբուլում իր աշխատանքն է սկսել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի նիստը, հայտնում է APA-ն:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն հրապարակել է Ուկրաինայի նախարարների նոր կաբինետի կազմը: Այդ մասին նա հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության նիստում, հայտնում է «РБК-Ուկրաինան»:
Սիրիայի տարածքից Թուրքիայի Քիլիս նահանգի ուղղությամբ արձակված հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 12-ի, հայտնում է Anadolu գործակալությունը:
Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Շաբաթ օրը երեկոյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը և կայացել է նրա տանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» ղեկավարներից մեկին՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Բորիս Գրիզլովին Անվտանգության խորհրդի կազմից հանելու մասին, որտեղ նա ընդգրկված էր 2001 թվականից:
Սիրիայում ռուսական «Մի-28 Н» ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել: Արտակարգ դեպքը երկրից հարվածի հետևանք չէ:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ:
Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից դաժանաբար սպանվել և անարգանքի են ենթարկվել Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամներ, որոնցից ամենաավագը 92 տարեկան էր։
ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինայի գերագույն ռադային օպերատիվորեն հաստատել նախարարների նոր կաբինետի կազմը, որը աջակցելու է քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Այս օրերին Լեռնային Ղարաբաղում գտնվող BBC-ի թղթակիցը զրուցել է զինծառայող Վլադիմիր Մկրտչյանի հետ: Տեսանյութում զինվորը պատմում է, թե ինչպես են սկսվել կրակոցները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումները քննարկվելու են ապրիլի 11-14-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նիստի ժամանակ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանում իր աղբյուրներին:
Մոսկվայի Առաջին Բասմանյան նրբանցքում կայացել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հուշարձանի հանդիսավոր բացումը:
Ռուսական «Կրասնոյե Սորմովո» (Красное Сормово) նավաշինական գործարանն ու ադրբեջանական Caspian Marine Services Limited ընկերությունն ստորագրել են պայմանագիր RST27 նախագծի երկու լցանավի կառուցման և մատակարարման վերաբերյալ:
Հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և տարեցներ են ստիպված եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հետևանքով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, որը ներկայացրել է Ժնևում տեղակայված փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները:
«Մենք շատ զավեշտական դրսեւորումների ենք հանդիպում, այնպես որ՝ դա էլ չէր զարմացնի։ Իրոք, դա հայտնի փաստ է։ Բայց հայտնի փաստ է նաեւ այն, որ Տեր-Պետրոսյանը փորձում էր համագործակցել Ռոբերտ Քոչարյանի կամ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի հետ, որպեսզի պայքարի Սերժ Սարգսյանի դեմ։ Հիմա էլ, Սերժ Սարգսյանին համարելով համախոհ, ողջ մեղքը բարդեց, փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի վրա»։
Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը պլանավորում են բանակցություններ անցկացնել անվտանգության հարցերով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Անհայտ անձինք Սանկտ Պետերբուրգի շրջանային զինվորական հոսպիտալում երկու բուժքրոջ են սպանել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Ոստիկանությունը բազմությանը բաժանել է երկու մասի: Անօրինական գործողությունների համար կալանավորված ցուցարարներին պլաստիկե ձեռնաշղթաներով տարել են ավտոբուսներ:
Երկրների կառավարությունները եւ հասարակությունը պետք է դիմակայեն ատելության դրսեւորումներին եւ բռնություններ հրահրելուն: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ճառով հանդես գալով Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Միաժամանակ նա ընդգծել է, թե հենց որ Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումն այդ երկրներից որևէ մեկին, նրա տեղն իսկույն կգրավեն ԱՄՆ-ը կամ այլ երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Դատաքննության ընթացքում ելույթ կունենա Լևոն Հայրապետյանը եւ նրա պաշտպանությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական ZDF հեռուստաալիքով ելույթի ժամանակ իրեն ծաղրելու համար բողոք է ներկայացրել Յան Բյոհերմանի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Բյոհերմանը մեղադրվում է երկրի քրեական օրենսգրքի 185-րդ (վիրավորելու մասին) հոդվածով:
«Թուրքիան այժմ ներգրավված է միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ է բարդացնում իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում՝ քաղաքացիական պատերազմ քուրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում եւ հիմա էլ սա»:
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը ապրիլի 11-ին համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին, որում, մասնավորապես, անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և չորս հիմնական պահանջ ներկայացրել այդ առնչությամբ:
Միայն ռուսական զենքով կրակելու հրաման տալով՝ Ալիեւն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում է Ռուսաստանը: Դա շատ վտանգավոր քաղաքականություն է: Հիմա պետք է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի եւ Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի եւ ագրեսիվ քաղաքականության համար: Եվ չպետք է վախենալ: Ի՞նչ կարիք կա: Չես ուզում, կարող ենք ուրիշ տեղ գնալ:
Հետաքրքիր է` Նալբանդյանը հասկացա՞վ, որ Լեռնային Ղարաբաղի զինուժի կողմից չկասեցվելու դեպքում, Ադրբեջանն իր ներխուժումը ներկայացնելու էր՝ որպես ԵԽ ԽՎ-ի «բանաձևի իրագործում»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին նոր բռնկումը բազմաթիվ մարդկանց կյանք խլեց: Ադրբեջանը խախտել է 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը: Թեպետ կրակը դադարեցված է, սակայն իրադրությունը շարունակում է մնալ անկայուն: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վերջին բախումներին և դրան զուգահեռ ընթացող քաղաքական զարգացումներին է անդրադարձել հեղինակավոր The Huffington Post պարբերականը:
Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքը՝ Դուբայը, մտադիր է գերազանցել իր իսկ ռեկորդը եւ կառուցել աշտարակ, որն ավելի բարձր կլինի Բուրջ-Խալիֆայից՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերից: Այդ մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Emaar ընկերությանը: