Բաժիններ՝

Ողբերգություն Կարելիայում. լճում 13 երեխա է խեղդվել

13 երեխա և 1 մեծահասակ է խեղդվել Կարելիայի լճում նավակով զբոսնելիս, հայտնում է RIA Novosti-ն:

ՌԴ ԱԻՆ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սյամոզերո լճում որոնողա-փրկարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:

Հետաքննությունը պարզել է, որ մանկական առողջարանային ճամբարի սաները երեք նավակով գնացել են լճի վրա զբոսնելու, սակայն փոթորկի մեջ են ընկել: 3 նավակում գտնվել է 47 երեխա և 4 մեծահասակ ինստրուկտոր: 2 նավակները փոթորկի հետևանքով շրջվել են: Փրկվել են այն երեխաները, որոնք ունեցել են փրկարարական ժիլետ:

Հայտնի է, որ նավակներում գտնվել են 12-17 տարեկան դեռահասներ, հիմնականում՝ Մոսկվայից, որոնք Կարելիայում անցկացրել են իրենց ամառային արձակուրդները:

Վաղը Կարելիայում սգո օր է հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս