Բաժիններ՝

Սիրիայում ռուս զինծառայող է սպանվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի մարդասիրական ավտոշարասյան պահպանման զինծառայող Անդրեյ Տիմոշենկովը զոհվել է Հոմս նահանգում, հայտնում է RIA Novosti-ն:

«Սերժանտ Անդրեյ Տիմոշենկովը կանգնեցրել է պայթուցիկով լի ավտոմեքենան՝ դրա վրա կրակ բացելով: Մահապարտի վարած մեքենայի պայթյունի հետևանքով Անդրեյը վիրավորվել է՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի վիրավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հավելել են, որ սերժանտը հետմահու առաջադրվել է պետական մրցանակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930