ԱՄՆ Սենատը երեկ մերժել է օրենսդրական բոլոր 4 փոփոխությունները, որոնք ենթադրում էին երկրում զենքի վաճառքի վերահսկողության ուժեղացում, հայտնում է RIA Novosti-ն:
Հորդանանի և Սիրիայի սահմանին ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մի քանի հորդանանցի զինվորական է սպանվել, հայտնում է «Ֆրանս Պրեսը»:
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մինչև 2016թ. վերջը, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին:
Բրյուսելում անցկացված հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում, որն սկսվել էր Բրյուսելի առևտրի կենտրոնում պայթյունի մասին հաղորդագրությունից հետո, տղամարդ է ձերբակալվել, հայտնել են բելգիական իշխանությունները, հայտնում է BBC-ն:
Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ անհանդուրժողական և ռասիստական քաղաքականություն են վարում էթնիկ խմբերի, ազգությունների և մի շարք երկրիների նկատմամբ` ահ ու սարսափ տարածելով նրանց հանդեպ:
Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կասեցվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունների պատճառով, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին:
Միլիարդատեր, ներդրող Ջորջ Սորոսը կարծում է, որ Ռուսաստանը վերածվում է համաշխարհային գերտերության, մինչդեռ Եվրամիությունը փլուզվում է: Այս մասին նա հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Լոնդոնում Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» ակումբի կողմից կազմակերպված երեկոյին, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահության ժամկետն սպառվելուց հետո տուն է վարձակալելու Վաշինգտոնի հայտնի շրջաններից մեկում՝ Կալորամայում, քանի դեռ նրա կրտսեր դուստրը դպրոց է հաճախում:
Հարձակման հետեւանքով կինն ստացել է վերքեր՝ ճանկռվածքներ եւ կծոցներ գլխի, պարանոցի եւ իրանի վերին հատվածում: Վերքերն սպառնալիք չեն ներկայացնում տուժածի կյանքին, նշվում է հաղորդագրության մեջ: Մինչեւ փրկարարների խմբի ժամանումը տուժածին օգնություն են ցուցաբերել մարաթոնի մյուս մասնակիցները: Ավելի ուշ կնոջը հիվանդանոց են տեղափոխել օդային ճանապարհով:
Սանկտ Պետերբուրգի երեկվա հանդիպումը գուցե կմոտեցնի այդ ժամանակը կամ կերկարաձգի մի քանի ամսով: Նախագահներին, միջնորդներին հնարավորություն տալով պատրաստվել հաջորդ հանդիպմանը, որը, հնարավոր է` տեղի կունենա ավելի գեղատեսիլ որևէ այլ քաղաքում կամ դղյակում:
Ավտոհետապնդումներ, բախումներ, կրակոցներ: Ոստիկանները կանխեցին հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործության հնարավոր զարգացումները:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են իրենց տարածքում վաճառվող մանկական խաղալիքների պարտադիր հոգեբանական-մանկավարժական փորձաքննություն անցկացնելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը:
Այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացավ չեզոքացնել Վիեննայի հանդիպումից հետո առաջացած վտանգը` Ադրբեջանի համար վտանգը` պատերազմը սանձազերծողի որոշման մեխանիզմի ներդրումը, որը, հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, ձեռնտու չէր ոչ միայն՝ Ադրբեջանին, այլ նաև՝ վերջինիս զենքի մատակարար Ռուսաստանին:
Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանը միանշանակ քայլեր կձեռնարկի հետաքննող մեխանիզմների ներդրման ծրագրերը խափանելու շուրջ:
Ալժիրի իշխանություններն ամբողջ երկրում ժամանակավորապես արգելափակել են մուտքը սոցիալական ցանցեր, որպեսզի միջնակարգ դպրոցներում քննությունների ընթացքում հնարավորություն չտան օգտվելու հուշումներից, տեղեկացնում է BBC-ն:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:
Ադրբեջանական կողմը կառուցողական և դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը:
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներն իրարանցում են առաջացրել Թուրքիայի Օրդու մարզի բնակիչների շրջանում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում կատարվել են դրական քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ընդունվել է համատեղ հայտարարություն:
Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հունիսի 20-ին տեղի են ունենում «Ակոս» պարբերականի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության երրորդ լսումները: Մեղադրյալները` Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը և Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզական բաժնի տնօրինությունում էմիրի պաշտոնը զբաղեցրած Էրջան Դեմիրը ներկա են լսումներին։
Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը հնարավոր է համարում բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելը:
«Նախագահները նշել են Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց պարբերական հանդիպումների կարևոր նշանակությունը ու պայմանավորվել են հանդիպել նման ձևաչափով՝ ի հավելումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, որոնք հրավիրվել էին Սանկտ Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին»,- ասվում է փաստաթղթում:
«Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Նախագահներն արդեն հեռացել են «Կոնստանտինովսկի» պալատից»,- այս մասին ֆեյսբուքյան իր գրում է քաղաքագետ Գրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ներկայացնելով լուսանկարներ հանդիպման ավարտից:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հաստատել են, որ հավատարիմ են մնալու Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի նորմալացմանը ու համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:
Նրա խոսքերով, վերջին օրերին հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է: «Երկրների ղեկավարները հանդիպել են առանց ուղեկիցների և օգնականների»,- հավելել է նա:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելութը Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. «Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից […]