Բաժիններ՝

Միրզոյանը Լատվիայի ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանից ծաղիկների մի քանի խմբաքանակի՝ Լատվիա արտահանմանն աջակցության համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Բայբա Բրաժեն շնորհավորել է նախարար Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ փոխգործակցության հարցեր՝ շեշտելով առևտրի ընդլայնման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանից ծաղիկների մի քանի խմբաքանակի՝ Լատվիա արտահանմանն աջակցության համար, ինչը յուրովի խթան կլինի երկու երկրների գործարար շրջանակների միջև հետագա կապերի սերտացման ու առևտրային նոր ուղղությունների զարգացման համար։

Նախարարներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և առաջիկա շփումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930