Թեհրանում բացատրել են, թե ինչու է Ռոսաստանը շտապել հայտարարել իրանական օդանավակայանի օգտագործման մասին: Մոսկվան դա արել էր իսլամական հանրապետությունից առաջ, ինչի համար էլ ներկայումս Իրանի իշխանությունները բացահայտ հայտնում են իրենց դժգոհությունը:
Բրայզան գրում է, որ սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների երկար տարիների աշխատանքի արդյունք են եղել:
Կովկասում չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման նախկին համակարգող, Վրասանում Գյուլենի դպրոցների կառավարիչ Հայաթի Քյուչյուքը հայտարարել է, որ Գյուլենը սպառնացել է Ադրբեջանի իշխանությունների նետել Կասպից ծովը, եթե վերջիններս շարունակեն ճնշել այդ երկրում իր հետեւորդներին:
«Ղարաբաղյան հարցի լուծումը 1994թ. տրված էր. երբ Ադրբեջանը զինադադար խնդրեց, ինչ պետք էր հայ ժողովրդին, այդ պահանջները չդրվեցին: Ղարաբաղը թողեցին թրի բերան: Լևոն Տեր-Պետրոսյանը կուրծքը պատռելով դեմ տվեց՝ փրկեց Ադրբեջանը: Մեր ծրագիրն այն էր, որ պետք է հասնեինք Քուռ գետ, կամուրջները պայթեցնեինք, հետո գրավեինք Նախիջևանը. Ադրբեջանը գոյություն չէր ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի քաղաքացիները սրընթաց կերպով կորցնում են նրա նկատմամբ վստահությունը, գրում է The Huffington Post-ը:
Բրուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին ապահովագրական վճարումները գնահատվում են շուրջ 160 միլիոն եվրո: Այս մասին հայտնել է Derniere heure թերթը՝ վկայակոչելով Բելգիայի Assuralia ապահովագրորդների ասոցիացիան:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցրել է Համադանի ավիաբազայի օգտագործումը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունին զոհ է դարձել մինչև 14 տարեկան նվազագույնը 22 երեխա, հայտնում է Reuters-ը`վկայակոչելով երկրի իշխանություններին:
Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղյալ կհայտարարի վիզաներն այս տարվա հոկտեմբերից, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ նրա ընկերուհին՝ դանիացի մոդել Նինա Ագդալը, ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Նյու Յորքի նահանգում, նրանցից ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է «Նյու Յորք պոստ» թերթը՝ հղում անելով պատահարի ականատեսին:
«Այո´, նա նշանակել է, Ռուսաստանում նոր դեսպանի թեկնածությունը համաձայնեցված է»,- ասել է գործակալության զրուցակիցը` մեկնաբանելով Մոսկվայում նոր դեսպանի նշանակման տեղեկությունը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը խափանել Է ահաբեկչական գործողության իրականացումը: Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Սեփական անվտանգության ամրապնդման նպատակով Թուրքիան 239 կմ-անոց պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Գերմանիայի իշխանությունները խստացրել են հսկողությունը Շվեյցարիայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Շվեյցարիայի ֆինանսների նախարար Ուլի Մաուրերին, որի պարտականությունների մեջ է մտնում նաև սահմանային ծառայության աշխատանքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շաբաթ օրը Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո կոչ է արել հայտնաբերել պայթյունի համար պատասխանատվություն կրողներին և ակտիվացնել միջազգային ու տարածաշրջանային ջանքերը՝ ուղղված ծայրահեղականության դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում երեկ դարձյալ պայթյուն է որոտացել, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիան պահանջում է Գերմանիայից հանձնել 62 գործարարի, որոնք կապ ունեն թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ում երկրի իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
Օտարերկրյա պետություններից հետ է կանչվել Թուրքիայի ԱԳՆ-ի շուրջ 300 աշխատակից, որոնք աշխատել են դիվանագիտական գերատեսչություններում, գրում է Anadolu գործակալությունը:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին՝ իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, կուսակցական է ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:
Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին և Հարավային Կորեային, որոնք մասնակցում են Ulji Freedom Guardian զորավարժություններին: Այս մասին հայտնել է Կորեային ժողովրդական բանակի գլխավոր շտաբը:
«Մինդուլ» թայֆունի պատճառով, որն անցած գիշեր հասել է Ճապոնիայի ծովափ, երկրում չեղյալ են հայտարարվել 387 ավիաչվերթներ, տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 22-ին կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված Եվրամիության գագաթնաժողովին, որը սեպտեմբերի 16-ին գումարվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Բանակցությունները կանցկացվեն Տիրենեյան ծովում՝ Վենտուենե փոքր հրաբխային կղզու ափերի մոտ, «Ջուզեպպե Գարիբալդի» իտալական ավիակրի վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական Գազիանտեպ քաղաքի վրա հարձակումը, որի հետևանքով սպանվել է 51 մարդ, իրականացրել է 12-14 տարեկան դեռահասը, հայտնում է BBC-ն:
Անկախություն ձեռք բերելուց 25 տարի անց նախկին ԽՍՀՄ երկրների մոտ ժողովրդագրական ցուցանիշները խիստ տարբերվում են
Երկրպագուները ցնծում են, իսկ թերահավատները Ռոուլինգին սկսել են կոչել «Հարի Փոթերը և ագահ գրողը» անվամբ:
Հարկավոր է դադարեցնել երկպառակությունը, երկիրը պարտադիր պետք է միավորվի պետության զարգացման գաղափարի շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Մառնեուլիի բնակիչներին ներկայացնելով մեծամասնական պատգամավորներ Ռուսլան Գաջիևին և Թամազ Նաավերիանիին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
5-ամյա Օմրան Դաքնիշի ավագ եղբայրը, որի լուսանկարը դարձել էր Սիրիայի պատերազմի խաղաղ բնակիչների տառապանքների խորհրդանիշը, մահացել է Հալեպում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին:
Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի նոր հրամանատար, գեներալ Սթիվեն Տաունսենդը նախազգուշացրել է Մոսկվային և Դամասկոսին, որ ԱՄՆ-ը կպաշտպանի իր հատուկջոկատայիններին Սիրիայի հյուսիսում, այն դեպքում, եթե նրանք հրետանակոծվեն տվյալ շրջաններում, գրում է CNN-ը:
Օրերս Թբիլիսիում սկանդալ էր բարձացել շինարարական ընկերություններից մեկի կողմից շենք կառուցելու նպատակով քաղաքի շրջաններից մեկում ծառահատումների պատճառով:
Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու», Facebook-ի իր էջում գրել է նախաձեռնության հեղինակ Զեփյուռ Բատիկյանը: