Բրիտանական թանգարանը «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանել է «Անատոլիա և Ուրարտու»
Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու», Facebook-ի իր էջում գրել է նախաձեռնության հեղինակ Զեփյուռ Բատիկյանը, տեղեկացնում է novostink.ru-ն:
«Մենք հպարտանում ենք մեր ձեռքբերումներով, քանի որ այն կարողացավ հաղթահարել այդ գործը, ու Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանել «Անատոլիա և Ուրարտուի»: Իհարկե, ես կուզենայի վերանվանել սրահը «Հայաստան» կամ «Հայկական լեռնաշխարհ», սակայն սա արդարության վերականգնման ուղղությամբ առաջին քարն է»,- հավելել է Բատիկյանը
Նա շնորհակալություն է հայտնել հայ, բրիտանացի պատմաբաններին, որոնք օգնել են հավաքել 12 հազար ստորագրություն, որն անհրաժեշտ է եղել սրահի վերանվանման համար:
2013թ. հունվարին Եվրոպայի հայկական ասոցիացիաների ֆորումը իր բողոքը հայտնեց Բրիտանական թանգարանին՝ կապված հայկական մշակութային արժեքները «Հնագույն Թուրքիա» սրահում ցուցադրելու հետ:
Ֆորումի հայտարարության մեջ մասնավորապես նշված էր, որ ցուցադրության մեջ ներառված իրերն առնչություն չունեն Թուրքիայի հետ, այլ կապ ունեն Ուրարտուի հետ, որը գտնվել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: