Գերմանիան խստացրել է հսկողությունը Շվեյցարիայի հետ սահմանին

Գերմանիայի իշխանությունները խստացրել են հսկողությունը Շվեյցարիայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Շվեյցարիայի ֆինանսների նախարար Ուլի Մաուրերին, որի պարտականությունների մեջ է մտնում նաև սահմանային ծառայության աշխատանքը:

«Գերմանիան հետևողականորեն ամրապնդում է Շվեյցարիայի հետ սահմանը:

Ակնհայտորեն, Գերմանիան հետ է քաշվել հյուրընկալության քաղաքականությունից»,- հայտարարել է նա կուսակցության համագումարում:

Նրա խոսքով` Բեռլինը սահման է ուղարկել հավելյալ շուրջ 90 սահմանապահի և 40 ոստիկանի: Սահմանի վերահսկողության մասին տեղեկությունը հաստատել են Գերմանիայի ՆԳՆ-ում և Շվեյցարիայի ֆինանսների նախարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031