Բաժիններ՝

Միգրացիոն քաղաքականության պատճառով Մերկելը կորցնում է գերմանացիների վստահությունը. ԶԼՄ-ներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի քաղաքացիները սրընթաց կերպով կորցնում են նրա նկատմամբ վստահությունը, գրում է The Huffington Post-ը:

Ինչպես նշվում է, «միլիոնավոր գերմանացիներ» արդեն կորցրել են վստահությունը Մերկելի և ԶԼՄ-ների մեծ մասի նկատմամբ:

Հոդվածում նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները խաբում են քաղաքացիներին և չեն բացահայտում երկրում ներգաղթյալների իրական վիճակի մասին ողջ տեղեկությունը:
Այսպես, հոդվածագիրը հայտարարում է, թե երկրի կառավարությունը լռում է այն մասին, որ Քյոլն-Բոննի օդանավակայանը իբրև տարանցման հանգույց է օգտագործվում Թուրքիայից ժամանող փախստականների համար:

Որոշ տեղեկությունների համաձայն` հարյուր հազարավոր մարդիկ կարող են այդկերպ Գերմանիա ներթափանցել առանց որևէ ստուգումների:
Հոդվածում ասվում է, որ գերմանացիների մեծ մասի համար երկիրը դարձել է «անհաջողությունների և անպատասխանատվության մարմնացում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031