 
                        Ինչպես է փոխվել բնակչության թիվը անկախությունից ի վեր՝ նախկին ԽՍՀՄ երկրներում
 
                                    Անկախություն ձեռք բերելուց 25 տարի անց նախկին ԽՍՀՄ երկրների մոտ ժողովրդագրական ցուցանիշները խիստ տարբերվում են։ Մասնավորապես, բնակչության թվաքանակի առումով, կան երկրներ, որտեղ հսկայական աճ է գրանցվել, և երկրներ, որտեղ բնակչության թիվը զգալիորեն կրճատվել է։
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Ուկրաինայի բնակչության թիվը 1991 թվականից ի վեր նվազել է 6 միլիոնով։ Բալթյան երկրները կորցրել են իրանց բնակչության 20%-ը։ Ռուսաստանի բնակչությունը մինչև 2009 թվականը նվազում էր և 2009 թվականին իջավ 142 միլիոնից։ Սակայն վերջին տարիներին բնակչության թվաքանակի աճ է նկատվում, ինչը պայմանավորված է միգրացիայով, աճող ծնելությամբ, և մահացության նվազող մակարդակով։

Կովկասում պատկերը խառն է։ Հայաստանում և Վրաստանում բնակչության թիվը նվազել է, Ադրբեջանում՝ աճել։

Իսկ Կենտրոնական Ասիայում հակառակն է։ Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում բնակչության թիվն աճել է և շարունակում է աճել։ Ղազախստանում անկախության սկզբնական շրջանում բնակչության թիվը նվազել է՝ էթնիկ ռուսների արտագաղթի պատճառով, սակայն ծնելիության բարձր մակարդակի շնորհիվ կրկին սկսել է աճել և գերազանցում է 1990 թվականի ցուցանիշը։

ԽՍՀՄ երկրների ժողովրդագրական վիճակի փոփոխությունների մասին առավել մանրամասն՝ կարող եք կարդալ այստեղ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        