Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկելու են միավորված Եվրոպայի ապագան
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 22-ին կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված Եվրամիության գագաթնաժողովին, որը սեպտեմբերի 16-ին գումարվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Բանակցությունները կանցկացվեն Տիրենեյան ծովում՝ Վենտուենե փոքր հրաբխային կղզու ափերի մոտ, «Ջուզեպպե Գարիբալդի» իտալական ավիակրի վրա:
Հանդիպման ձեւաչափը որոշումների ընդունում չի նախատեսում, բայց շատ ԶԼՄ-ներ այն համարում են ռազմավարական, կոչված համաձայնեցնելու ընդհանուր աշնանային եվրոպական քաղաքական ուղեգիծը: Ոչ պաշտոնական օրակարգի ենթադրվող թեմաների թվում դիվանագիտական փորձագետները մատնանշում են ահաբեկչության հակազդելու գործում հատուկ ծառայությունների ջանքերի համակարգումը, միգրանտների խնդիրը, տնտեսական համագործակցությունը:
Դա կլինի երկրորդ այդչափ բարձր մակարդակի հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: Առաջինը կայացել է հունիսին Բեռլինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: