
Մահացել է Սիրիայի պատերազմի խորհրդանիշ դարձած հալեպցի փոքրիկի եղբայրը

5-ամյա Օմրան Դաքնիշի ավագ եղբայրը, որի լուսանկարը դարձել էր Սիրիայի պատերազմի խաղաղ բնակիչների տառապանքների խորհրդանիշը, մահացել է Հալեպում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին:
Ականատեսների խոսքով՝ Ալի Դաքնիշն իր հոր հետ զոհվել է Հալեպի հիվանդանոցին հասցված ավիահարվածի հետևանքով: Բժիշկները տղայի մոտ ախտորոշել էին ուժեղ արնահոսություն և օրգանների բազմաթիվ վնասվածքներ:
Հիշեցնենք, որ փոքրիկի եղբայրը, ում դուրս էին բերել ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հալեպի Քաթերջի շրջանին հասցված ավիահարվածի հետևանքով քանդված տներից մեկից, տարածվել էր համացանցում՝ դառնալով Սիրիայի քաղաքացիական պատերազմի խորհրդանիշը:
Շտապօգնության մեքենայում նստած խորը շոկի մեջ գտնվող փոքրիկի տեսանյութն ու լուսանկարները հարուցել էին սարսափի և վրդովմունքի ալիք:
Բժիշկներից մեկը հայտնել էր, որ երեխայի գլուխը թեև վնասվել է, սակայն նրա մոտ գլխուղեղի վնասվածք չի հայտնաբերվել և ավելի ուշ փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից: