Թուրքիան ռազմական հեղաշրջումից հետո 300 դիվանագետի հետ է կանչել

Օտարերկրյա պետություններից հետ է կանչվել Թուրքիայի ԱԳՆ-ի շուրջ 300 աշխատակից, որոնք աշխատել են դիվանագիտական գերատեսչություններում, գրում է Anadolu գործակալությունը:

Ինչպես հաղորդվում է, ձերբակալվել է դեսպան Գյուրջան Բալըքը, որը այն ժամանակահատվածում, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն ղեկավարում էր Ահմեդ Դավութօղլուն, եղել է գերատեսչության քարտուղարն ու հատուկ խորհրդականը և համարվել է Դավութօղլուի «աջ ձեռքը»: Ձերբակալվել են նաև նախկին դեսպաններ Ալի Ֆընդըքն ու Թունջայ Բաբալըն:

Հետաքննությունը, որը վարում է Անկարայի դատախազությունը, նպատակ ունի հայտնաբերել թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունեցող անձանց:

Գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալված դիվանագետները աշխատանքից կազատվեն, մյուսները կվերադառնան իրենց պարտականությունների կատարմանը:

Տեսանյութեր

Լրահոս