
Սիրիայում ԱՄՆ զորքերի հրամանատարը նախազգուշացրել է Մոսկվային

Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի նոր հրամանատար, գեներալ Սթիվեն Տաունսենդը նախազգուշացրել է Մոսկվային և Դամասկոսին, որ ԱՄՆ-ը կպաշտպանի իր հատուկջոկատայիններին Սիրիայի հյուսիսում, այն դեպքում, եթե նրանք հրետանակոծվեն տվյալ շրջաններում, գրում է CNN-ը:
«Մենք տեղեկացրել ենք ռուս զինվորականներին, թե որտեղ ենք գտնվում: Նրանք հայտնել են մեզ, որ տեղեկացրել են սիրիական կողմին: Ես ընդամենը կասեմ, որ մենք կպաշտպանվենք, եթե կզգանք սպառնալիք»,- ասել է Տաուսենդը հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նա նաև ասել է, որ ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կարող է ջախջախվել արդեն հաջորդ տարի, թեև խոստովանել է, որ այդ պլանները կարող են չափազանց հավակնոտ լինել: