Էրդողանը փոխել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանի Դաշնությունում, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին:

«Այո´, նա նշանակել է, Ռուսաստանում նոր դեսպանի թեկնածությունը համաձայնեցված է»,- ասել է գործակալության զրուցակիցը` մեկնաբանելով Մոսկվայում նոր դեսպանի նշանակման տեղեկությունը:

Ներկայիս դեսպան Ումիտ Յարդըմը 2010 թվականից գլխավորում էր Ռուսաստանում դիվանագիտական գերատեսչությունը:
Դեռ հայտնի չէ, թե ով է նրա իրավահաջորդը:

Թուրքիայի պետական հեղաշրջումից հետո Անկարան փոխել է իր որոշ դեսպաններին և միջազգային կազմակերպություններում աշխատակիցներին:
Այսպես, օրինակ` ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ է նշանակվել ԱԳՆ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031