Բաժիններ՝

«Երկիրը պետք է միավորվի պետության զարգացման գաղափարի շուրջ». Վրաստանի վարչապետ

Հարկավոր է դադարեցնել երկպառակությունը, երկիրը պարտադիր պետք է միավորվի պետության զարգացման գաղափարի շուրջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Մառնեուլիի բնակիչներին ներկայացնելով մեծամասնական պատգամավորներ Ռուսլան Գաջիևին և Թամազ Նաավերիանիին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև խոսել է հաջորդող 4 տարիների հիմնական փոփոխությունների և ապագայի ծրագրերի մասին:

«Այսօր աշխատող մարդը կարող է օգտվել բազմաթիվ պետական ծրագրերից, սկսել գյուղատնտեսական բիզնես»,- նշել է Մարգվելաշվիլին:

Նրա խոսքով՝ իշխանությունների ճիշտ արտաքին քաղաքականությունը դարձել է նախապայման այն բանի համար, որ երկիրն ունի զարգացման երկարաժամկետ տեսլական:

Կվիրիկաշվիլին երկրի գլխավոր հարստություններից մեկն անվանել է էթնիկ բազմազանությունը:

«Մառնեուլին հարուստ շրջան է: Վրաստանը հարուստ է նրանով, որ կան նման բազմազան, բազմամշակութային շրջաններ: Մենք դրանով միայն հարուստ ենք: Մենք պետք է պահպանենք այն եղբայրությունը, ընկերությունը, համագործակցությունը, որը կա մեր քաղաքացիների միջև, որոնք ներկայացնում են տարբեր կրոններ, տարբեր մշակույթներ, սակայն վրացական պետականության բաղկացուցիչն են»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս