«Ադրբեջանը ծնկի էր եկել, նրան փրկեց անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը». Սարգիս Կարապետյան
«Ղարաբաղյան հարցի լուծումը 1994թ. տրված էր. երբ Ադրբեջանը զինադադար խնդրեց, ինչ պետք էր հայ ժողովրդին, այդ պահանջները չդրվեցին: Ղարաբաղը թողեցին թրի բերան: Լևոն Տեր-Պետրոսյանը կուրծքը պատռելով դեմ տվեց՝ փրկեց Ադրբեջանը: Մեր ծրագիրն այն էր, որ պետք է հասնեինք Քուռ գետ, կամուրջները պայթեցնեինք, հետո գրավեինք Նախիջևանը. Ադրբեջանը գոյություն չէր ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը՝ հավելելով, որ Ադրբեջան պետություն չի եղել. «Ադրբեջան պետությունը սարքել են մեր ղեկավարների՝ ներկայիս նախագահների պապերը: Ադրբեջանը մեզ չի կարող թշնամի լինել, մենք մի քանի օրում տասն անգամ կարող ենք այն գրավել, հետ տալ: Ադրբեջանը ծնկի էր եկել, նրան փրկեց անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Նա ընդգծեց, որ փոխզիջում լինել չի կարող. «Մեր տարածքներն ո՞ւմ պետք է զիջենք: Ես պաշտոնապես հայտարարում եմ. եթե հանկարծ իրենք տարածքներ զիջեն, ես Հայաստանի 36 գյուղական ու 12 քաղաքային շրջանների իմ ընկերների հետ պատրաստ եմ ամեն ինչի. կլինի մասսայական տեռոր»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: