Դի Կապրիոն և նրա ընկերուհին ավտովթարի են ենթարկվել

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ նրա ընկերուհին՝ դանիացի մոդել Նինա Ագդալը, ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Նյու Յորքի նահանգում, նրանցից ոչ ոք չի տուժել: Այս մասին  հայտնել է «Նյու Յորք պոստ» թերթը՝ հղում անելով պատահարի ականատեսին:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին ժամը մոտավորապես 16:30-ին Սաֆոլկի օկրուգում՝ Նյու Յորքից ոչ հեռու: Range Rover ավտոմեքենային, որում եղել են դերասանն ու նրա ընկերուհին, հարվածել է Mini Cooper-ը, որի ղեկին կին է եղել: Ականատեսի տվյալներով՝ օսկարակիր դերասանն իրեն բավականին սիրալիր ու քաղաքավարի է պահել էքստրեմալ իրավիճակում: Նախ նա համոզվել է, որ իր ընկերուհու մոտ ամեն ինչ կարգին Է, իսկ այնուհետեւ օգնել է ՃՏՊ-ի հնարավոր մեղավորին:

«Նա խիստ վախեցած էր: Լեոն շատ ուշադիր Էր նրա նկատմամբ: Նա օգնել Է կնոջը՝ հասնելու ճանապարհի արգելապատնեշին, որպեսզի նա կարողանա հանգստանալ»,-ասել Է վթարի ականատեսը:

Ինչպես նշում է հրատարակությունը, ՃՏՊ-ի մասնակիցներից ոչ մեկը չի տուժել: Դի Կապրիոյի ավտոմեքենան պատահարի հետեւանքով վնասվածքներ չի ստացել, ջարդվել է Mini Cooper-ի թափքի առջեւի մասը:

Տեսանյութեր

Լրահոս