Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային միջուկային հարված հասցնել

Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին և Հարավային Կորեային, որոնք մասնակցում են Ulji Freedom Guardian զորավարժություններին: Այս մասին հայտնել է Կորեային ժողովրդական բանակի գլխավոր շտաբը:

Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի սկիզբը, ուղղված են Հյուսիսային Կորեայի վրա անսպասելի միջուկային հարձակման պայմանների մշակմանը, եթե իրավիճակը թերակղզում սրվի:

«Նրանք, որոնք սպառնում են միջուկային զենքով, պետք է նկատի ունենան, որ եթե ցուցաբերեն ագրեսիայի դույզն-ինչ նշաններ թերակղզու անձեռնմխելի ցամաքային, ծովային և օդային տիրույթի նկատմամբ, որտեղ իրականացվում է Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը,  սադրանքների ցիտադելը կվերածի մոխրակույտի»,- ասվում է փաստաթղթում:

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր շտաբն ընդգծել է, որ երկրի զինված ուժերը լի են վճռականությամբ և կամքով` խափանելու «ամերիկացի իմպերիալիստների քայլերը»:
Զինվորականները հայտնել են, որ պատրաստ են ազատագրել Կորեայի հարավային հատվածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031