Ճապոնիայում մոլեգնում է «Մինդուլ» թայֆունը

«Մինդուլ» թայֆունի պատճառով, որն անցած գիշեր հասել է Ճապոնիայի ծովափ, երկրում չեղյալ են հայտարարվել 387 ավիաչվերթներ, տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:

Չվացուցակի փոփոխությունները գլխավորապես վերաբերում են ներքին երթուղիներին: Դրա հետ մեկտեղ Delta ամերիկյան ընկերությունը չեղարկել է միջազգային մի շարք չվերթներ, որոնք Ճապոնիան կապում են Գուամ, Սայպան եւ Հավայան կղզիների հետ:

Արեւադարձային փոթորիկն այժմ գտնվում է Իձու թերակղզու տարածքում (Տոկիոյից 150 կիլոմետր հեռավորության վրա) եւ շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ:

Տեղումների արագությունն այնտեղ հասնում է ժամում 100 միլիմետրի, իսկ քամու պոռթկումներինը՝ վայրկյանում 35 մետրի:

Ճապոնիայի կենտրոնական ու արեւելյան տարածաշրջաններում խախտված է երկաթուղային ու լաստանավային հաղորդակցությունը: Տարերքի հարվածները նաեւ հանգեցրել են Իձու թերակղզում էլեկտրահաղորդման գծերի խզման. շուրջ 200 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` Reuters

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031