141 երկիր աջակցում է սիրիական ընդդիմադիր շարժմանը. Էրդողան
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ձգտում են Սիրիայի տարածքում թույլ չտալ քաոս և գտնել այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի Սիրիայի ժողովրդի ու քաղաքական բոլոր ուժերի համար:
Պուտինն ընդգծել է, որ իրենք նորմալ չեն համարում Սիրիայում ստեղծված իրավիճակը, և որ Ռուսաստանն իր հնարավորությունների սահմաններում նպաստելու է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը: Պուտինը կարևորել է նաև հունիսին տեղի ունեցած Սիրիայի նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչումը, որոնցում հաղթել է Բաշար Ասադը՝ հավաքելով քվեների գրեթե 90 տոկոսը:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի հարցում ինքն ու Պուտինն ունեն տարբեր հայացքներ, սակայն դրանք համընկնում են «Իսլամական պետության» ու ահաբեկչության դեմ պայքարի հարցում: Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում զոհվել է ավելի քան 300.000 մարդ, երկիրն ավերվել է, և Թուրքիան այդ ամենի պատաճառով գումարներ է ծախսում՝ զբաղվելով փախստականների խնդրով:
Էրդողանի խոսքերով՝ միջազգային մակարդակում 141 երկիր աջակցում է սիրիական ընդդիմադիր շարժմանը: