ԲՀԿ-ի և Արա Աբրահամյանի միջև խնդիրներ են առաջացե՞լ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, որոշակի խնդիրներ են առաջացել «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդի միջև:
Շաբաթ օրը մոսկովյան Իզմայլովո թաղամասում ԲՀԿ-ն դահլիճ է վարձել, համաժողով հրավիրել՝ համաժողովրդական սփյուռքյան անդրանիկ շտաբն ստեղծելու համար, Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ: 1000 հոգանոց դահլիճը լցնելուն օգնել է «Լուդինգի» գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը, ում հետ Գագիկ Ծառուկյանը փայատեր-«կամպանյոն» է Ռուսաստանում: Մոսկվաբնակ հայերի մոբիլիզացիայի հարցով ԲՀԿ-ն դիմել է նաև Արա Աբրահամյանին:
Վերջինս մերժել է՝ պատճառաբանելով, թե հայկական պարի փառատոն է, դուք միացեք մեզ: Թերևս մտածել է, որ ՀՀ իշխանություններին դուր չի գա միջոցառումը, ուր հնչելու են հակաիշխանական «թեզեր»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։