Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը սպառնացել է Ռուսաստանին՝ Իրանի հետ գործարքի համար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե գտնի, որ Ռուսաստանի ու Իրանի միջև ապրանքների ու նավթի փոխանակման մասին գործարքը հակասում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:

Այս մասին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին. «Մենք տեղյակ ենք Ռուսաստանի ու Իրանի միջև բանակցությունների մասին, որոնք առնչվում են տնտեսական համագործակցության տարբեր ոլորտների:

Մենք շարունակելու ենք հետևել այդ քննարկումների զարգացմանը: Մենք չունենք կոնկրետ դետալներ: Եթե լինեն պատժամիջոցների տակ ընկնող գործարքներ, ապա մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր: Սակայն մենք չենք կարող դա անել վերացական ձևով»:

Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կմեկնարկեն Իրանին ցորենի ու արդյունաբերական ապրանքների մատակարարումները՝ նավթի փոխանակման դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս