Բաժիններ՝

Հորդանանում կործանվել է ամերիկյան F-16 տիպի կործանիչ

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկյան F-16 կործանիչ է կործանվել Հորդանանում: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը, որի պատասխանատվության գոտում է գտնվում Մերձավոր Արևելքը:

Կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարությունում նշված է, որ ինքնաթիռը կործանվել է կիրակի, մերձավորարևելյան երկրներից մեկում: Հրամանատարությունն ընդգծել է, որ միջադեպը չի գրանցվել ո՛չ Սիրիայում, ո՛չ էլ Իրաքում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այն կործանվել է Հորդանանում: Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը հայտնել է, որ թռիչքից քիչ անց ինքնաթռիում ծագել են տեխնիկական խնդիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031