Մոսկվայի ու Բաքվի միջև այսօր չկան չլուծված հարցեր. Իլհամ Ալիև

Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին. «Ռուս-ադրբեջանական համագործակցությունը զարգանում է հագեցած ձևով: Մեր միջև չկան չլուծված հարցեր:

Այսօր Ադրբեջանն ու Ռուսաստանը հարևան երկու երկրներ են, որոնք ակտիվորեն զարգանում են, և պատրաստ են դիմակայել արտաքին յուրաքանչյուր ազդեցության: Մենք ունենք լավ պոտենցիալ նավթագազային ու տրանսպորտային ոլորտներում: Մենք շահագրգռված ենք «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի աշխատելում:

Մենք նաև ընդլայնում ենք դեպի ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի արտահանման պոտենցիալը: Լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում. ոչ մեծ հեռավորությունը, չկա լեզվական պատնեշ: Եվ վերջապես, մշակույթը. ամեն շաբաթ Բաքվում ելույթներ են ունենում ռուսական կոլեկտիվները: Ռուսաստանն Ադրբեջանի համար շարունակում է մնալ որպես ընկեր ու գործընկեր:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը փորձում է պահպանել ստատուս-քվոն: Այդ դիրքորոշումն անընդունելի է, ինչի մասին քանիցս ասվել է Հայաստանին: Այս տարին տարբերվել է մյուսներից, քանի որ ԵԱՀԿ-ի երկրները սկսել են ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին, ինչը երբևէ չի եղել նախկինում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031