
ԱՄՆ-ը մտահոգ է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները. Փսակի

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պահպանել մարդու հիմնարար իրավունքները: Փսակին այդ կերպ է մեկնաբանել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Թուրհան Քերիմովին ձերբակալելը.
«Մենք չափազանց մտահոգ ենք այն սահմանափակումների կապակցությամբ, որոնց Ադրբեջանի կառավարությունը սահմանել է քաղաքացիական հասարակության հանդեպ: ԱՄՆ-ը նաև մտահոգ է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները»:
Փսակին պաշտոնական Բաքվին կոչ է արել հարգել քաղաքացիների իրավունքներն ու պայմաններ ապահովել՝ քաղաքացիների կողմից իրենց հայացքներն ազատ արտահայտելու համար.
«Նրանք (Ադրբեջանի իշխանությունները) կարող են ապահովել ապագա կայունություն ու բարգավաճում՝ պայմաններ ստեղծելով բաց հասարակության համար»: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք արդեն իսկ իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը: