Բաժիններ՝

Հայտնի է դարձել Պուտինի գրառումը Աթաթուրքի դամբարանում

Թուրքական մամուլը բացահայտել է, թե ինչ է գրել Աթաթուրքի դամաբարանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մեկօրյա պաշտոնական այցով Անկարա ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օդանավակայանից ուղեւորվել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամաբարան եւ ծաղկեպսակ դրել։

Ռուսաստանի առաջնորդը Աթաթուրքի դամբարանում գտնվող հուշատետրում թողել է հետեւյալ գրառումը.

«Ռուսաստանը խորհը հարգանք է տածում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։ Շատ արժեքավոր ենք համարում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։ Իմ հարգանքը թուրք ժողովրդին…»։

Նշենք, որ Պուտինը հետաքրքիր ժեստ է արել նաեւ Թուրքիայի նախագահական պալատում իր պատվին ընդունելության ժամանակ՝ թուրքերենով ողջունելով Պատվո պահակախմբի զինվորներին։

Թարգմանությունը` News.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031