Կարասինի հետ բանակցությունների ձևաչափը պահպանվում է. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ բանակցությունների ձևաչափը պահպանվել է: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Նրա խոսքերով՝ հարաբերությունների կարգավորումը շարունակվելու է այն ոլորտներում, ուր այն հնարավոր է. «Մենք պահպանում ենք ձևաչափը, սակայն հերթական հանդիպումը դեռ նշանակված չէ: Նույնն ասել է նաև Կարասինը, սակայն այլ բառերով:

Եթե անհրաժեշտ լինի, ապա մենք հնարավորություն ունենք կապվելու միմյանց հետ: Սակայն կրկնում եմ, որ մենք դեռ չենք պայմանավորվել հերթական հանդիպման շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031