Արթուր Դավթյանը 3 դեմ ձայնով ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ (կենսագրություն)

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ընտրության քվեարկությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվարկությանը մասնակցել է  103 պատգամավոր։

Անվավեր են ճանաչվել 3 քվեաթերթիկ։ ՀՀ գլխավոր Դատախազն ընտրվել է 97 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ներկայացնելով Արթուր Դավթյանի կենսագրական տվյալները.

Արթուր Սարգսի Դավթյան

Կարդացեք նաև

Արդարադատության II դասի խորհրդական

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

Մասնագիտական գործունեություն

2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ
2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ
2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
2006-2007թ.- ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
2000-2006թթ. – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
Դասախոսում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում», «Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում»:

Կրթություն

2005թ. – Իրավաբանական գիտությունների թեկնածու
2001-2004թթ. – ԵՊՀ, ասպիրանտուրա
1999-2001թթ.- ԵՊՀ , մագիստրատուրա
1995-1999թթ. – ԵՊՀ, բակալավրիատ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Տեսանյութեր

Լրահոս