
Գալուստ Սահակյանը չի հասկանում Կարեն Կարապետյանի ասածը

«Ոչ խլվել է, ոչ դրվել է, ոչ էլ Կարեն Կարապետյանն էնպիսի բան է ասել, որ հիմա ձեզ համար անհասկանալի է»,- այսօր ԱԺ նիստում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` հայտարարելով, որ այլևս խաղի հավասար կանոններ են լինելու, և հաջողակ բիզնեսները չեն խլվելու: «Այսինքն՝ մինչ այժմ բիզնես խլվե՞լ է»,- հարց ուղղեցին լրագրողները:
Ըստ Գալուստ Սահակյանի` Կարապետյանը չէր կարող նման բան ասել. «Նա այդպիսի բան ասած չի լինի, ընդհանուր միտքը պիտի լսեմ: Ես չեմ էլ հասկանում՝ ինչ է ասել»: