
Աբրահամ Մանուկյանը դո՞ւրս է գալիս ԲՀԿ-ից. պատասխանը` հոկտեմբերի 15-ից հետո

Այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազի և ՀՌԱՀ նոր անդամի քվեարկության ընտրությունների կապակցությամբ ԱԺ էր եկել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Նա շատ խուսափողական և կցկտուր պատասխաններ տվեց լրագրողների հարցերին: Ա. Մանուկյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի ելույթը լսել է, նոր վարչապետը շատ լավ մենեջեր է:
Իր և «Բարգավաճ Հայաստանի» հարաբերությունների մասին Մանուկյանը խոստացավ պատասխանել հոկտեմբերի 15-ից հետո, սակայն վստահեցրեց, թե երբեք խնդիր չի ունեցել կուսակցությունում, իսկ թե կմնա՞ Նաիրա Զոհրաբյանի հետ, դա իր որոշելիքն է:
Թե հոկտեմբերի 15-ին ի՞նչ է սպասվում, դա ի՞նչ ժամկետ է, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Ըտենց եմ իմ համար որոշել, կարմիր գիծ ա քաշած»:
168.am-ի հարցին` ի՞նչ է կարծում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի պահանջի մասին, որ ոչ կուսակցականները մանդատը վայր դնեն, Մանուկյանը հայտարարեց, թե տեղյակ չէ. «Չեմ լսել ըտենց բան»:
Ա. Մանուկյանը ԲՀԿ շարքերում Ծառուկյանի վերադարձի պահանջը նորմալ է համարում, բայց կարծում է, որ դա հենց Ծառուկյանի որոշելիքն է:
Մանրամասները` տեսանյութում: