
«Հայ վիժվածքները մեզ չեն վախեցնի»․ հակահայկական վանկարկումներ հայերի հասցեին Տրապիզոնում՝ Էրդողանի ներկայությամբ

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին։
«Հիշեք, թե ինչ եմ ես ձեզ ասել։ Մենք մեկ անգամ պետք է մահանանք, այդպե՞ս է։ Պետք է։ Բայց կարելի է մահանալ ինչպես … նաև որպես կին»,- հայտարարել է Էրդողանը միտինգի ժամանակ, ինչին հաջորդել է ցուցարարների ռեակցիան՝ հայերի հասցեին ուղղված վիրավորանքներով, գրում է Haber.sol.org-ը։
Ամբոխը հավանության է արժանացրել Էրդողանի խոսքերին և վանկարկել. «Հայ վիժվածքները մեզ չեն վախեցնի»։ Տեսանյութում երևում է, որ Էրդողանը ոչ միայն չի լռեցնում իր կողմնակիցներին, այլև քմծիծաղ է տալիս։
Այդ դեպքին արդեն իսկ արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ Նա հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի դատարան՝ կապված հայերի հասցեին հնչող ռասիստական բնույթի կոչերի հետ։