«Մենք այս խստությամբ վախեցնում ենք կեղծիք հայտնաբերողին». Արամ Մանուկյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին  նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից, թե ինչո՞ւ են տեքստում շատ այնպիսի էպիտետները, ինչպիսիք են՝ աներկբա, բացառապես, և այլն, նաև հարց բարձրացրեց ուրիշի փոխարեն ստորագրելու ու դրա մասին սուտ հայտարարություն անելու դեպքերի համար սահմանված պատժի մասին.

«Ուրիշի փոխարեն ստորագրելու կամ  հայտարարելու համար սահմանված է 2-5 տարի ազատազրկում. իհարկե մեր ստորագրածն է, բայց իրավիճակ ասեմ, որի դեպքում կարող ենք անհեթեթ իրավիճակի մեջ հայտնվել. Վստահված անձը հայտարարություն է անում, որ 10  հոգի չեն եկել քվեարկության, բայց իրենց տեղը քվեարկել են. 9-ում ճիշտ է  դուրս գալիս, որ ուրիշի տեղն են քվեարկել, 10-րդում սխալվում է, թյուրիմացություն է եղել։ Այս դեպքում սուտ հայտարարության մեջ նրան կարող ենք մեղադրել և 2-5 տարի հոդված տալ։ Ստացվում է՝  մարդը փորձում է կեղծիքների դեմ պայքարել, փաստեր է ներկայացնում, բայց 1/10 մասով թյուրիմացություն  է լինում։ Մենք այս խստությամբ վախեցնում ենք կեղծիք հայտնաբերողին»։

Այս հարցադրմանը Դավիթ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Ձեր ասած՝ էպիտետների օգտագործումը եկել է իրական կյանքից։ Որոշ դեպքերում անհրաժեշտ են գնահատողական դատողություններ, որովհետև խոսքը վերաբերում է դիմումին, դիմումի պարագայում առկա են ապացույցներ, և սեղմ ժամկետը ոչ միշտ է հնարավորություն տալու գտնել օբյեկտիվ ճշմարտությունը։ Գնահատողական դատողությունների տեսանկյունից շատ կարևոր է, որ ձևակերպումները լինեն հստակ։

Ինչ վերաբերում է նրան, որ, եթե 100 հատը ճիշտ է, մեկը՝ սխալ, նման դեպքերում դատարանին, իրավապահ մարմիններին տրված են բազմաթիվ գործիքներ ավելի մեղմ պատիժ կիրառելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31