«Եթե որոշները մտածում են, որ պետք է գնան նման դիմումներով սևացնեն ապագա ընտրությունները, չեմ կարծում, որ ճիշտ է». Հովհաննես Սահակյան

«Ես կդժվարանամ հիշել որևէ այլ նախագիծը, որը հրապարակային, ուղիղ եթերում քննարկվել է. այս նախագիծն ուղիղ արտացոլում է այն համաձայնության տեքստը, որի շուրջ եկել են ԱԺ 5 խմբակցությունները»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Նա նշեց, որ խնդիրը վերաբերում է ստորագրված ցուցակների հրապարակմանը. «Այս նախաձեռնությամբ  հնարավորություն է ընձեռվում, որպեսզի ստորագրված ցուցակները հրապարակվեն, կարողանան այդ ցուցակների հետ շահագրգիռ քաղաքական անձերը կատարեն աշխատանքներ, ստուգեն,  հասկանան։ Հաջորդը՝ տեսախցիկների տեղադրմանն է վերաբերում»։

Հ. Սահակյանի խոսքով՝ այլևս մեկը մյուսի փոխարեն քվեարկելը,  մի քանի անգամ քվեարկելը, կեղծ տվյալներ ներկայացնելն արդեն իսկ նախատեսում է ազատազրկում՝ իր համապատասխան հետևանքներով. «Այտեղ գրված չէ, որ որևէ տեղեկատվություն, որն իր մեջ կպարունակի ճշմարտություն, այդ անձին պետք է ազատազրկման դատապարտեն։ Այստեղ գրված է՝ այն արկածախնդիրները, որոնք կցանկանան ընդամենը թուղթ սևացնելու համար  դիմել այս կամ այն մարմիններին, կարծում եմ, նաև պետք է այստեղ քայլերը լինեն համարժեք, որովհետև այստեղ գործ ունենք ընտրական գործընթացների հետ։ Եթե  որոշները մտածում են, որ պետք է գնան նման դիմումներով սևացնեն  ապագա սպասվելիք ընտրությունները, ինչի համար մենք ամեն ինչ արել ենք, որ լինի վստահության մթնոլորտում, չեմ կարծում, որ ճիշտ է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31