«Կեղծ հայտարարություն տարածող անձին սպառնում է 2-3 տարի ազատազրկում»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, ե նախագծով առաջարկվում է, որ ապացույցների առկայության դեպքում կեղծ հայտարարություն տարածող անձին սպառնում է քրեական պատիժ՝ 2-3 տարի ազատազրկում:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ նման դրույթ ընդգրկելու դեպքում մարդիկ ընդհանրապես իրենց ունեցած ահազանգերը են ներկայացնի. «Դեպքեր են եղել, որ մարդը գալիս է տեղամաս և հայտնաբերում է իր անվան դիմաց դրված  ստորագրություն, և հետո քննարկումների  արդյունքում ասում են՝ մեկը ստեղ է ստորագրել, դու այստեղ ստորագրի։ Ստացվում է՝ եթե նման դեպք լինի, ու մարդը հայտարարի, հետո պարզվի, որ մեկը շփոթված է այդտեղ  քվեարկել, այդ մարդուն կարող է դատի տան։ Սա ետ է մղելու մարդկանց, դիտորդներին, վստահված անձանց՝  ընդհանրապես հայտարարություններ տալու առումով, քանի որ շատ անորոշ է ձևակերպումը»։

Ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասաց, որ, եթե խնդիրը վերաբերեր միայն իրավապահ համակարգին, որն ավելի մեծ ժամանակահատված ունի ստուգելու համար,  խնդիր չէր տեսնի. «Մենք խոսում ենք ընտրական վեճերի տեսանկյունից լուծումների գալու մասին, այս տեսանկյունից՝ անհրաժեշտ է ավելի մեծ պատասխանատվություն։ Եթե խոսքը գնում է հայտարարություն տալու կամ դիմում ներկայացնելու մասին, սա զուտ ընտրական կոնտեքստում է դիտվում։ Սա դոգմա չէ, մոտեցումից չենք պատրաստվում հրաժարվել, բայց եթե կա ավելի հաջող ձևակերպում, պատրաստ ենք այն քննարկել»։

Տեսանյութեր

Լրահոս