
Տանկային լայնամասշտաբ մարզումներ՝ Ադրբեջանում

Ադրբեջանական haqqin.az կայքի հաղորդմամբ՝ համաձայն Ադրբեջանի ԶՈՒ 2016թ. պլանի՝ բոլոր տանկային ստորաբաժանումներում մարզումներ են ընթանում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքի համաձայն՝ պարապմունքների հիմնական նպատակն է տանկային ստորաբաժանումների անձնակազմի հմտությունների կատարելագործումը հարթավայրային և դժվարանցանելի ռելիեֆային տեղանքներում։
Նշվում է, որ տանկային ստորաբաժանումների անձնակազմները կատարում են բնական ու արհեստական խոչընդոտների հաղթահարման վարժություններ։