
Պուտինը շնորհավորել է Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին։
«Հարգելի՛ Իլհամ Ալիև, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները»,- ասված է շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում։
Պուտինը նշել է, որ Ադրբեջանը 25 տարում հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական և գիտա-տեխնիկական զարգացման այժմեական հարցերում՝ ընդգծելով, թե Ադրբեջանը մեծ հեղինակություն է ձեռք բերել միջազգային հարթակում։
«Բավականությամբ ցանկանում եմ նշել, որ ամուր ընկերության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռուս-ադրբեջանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով»,- գրել է Պուտինը՝ հույս հայտնելով, թե երկկողմ կապերը կամրապնդվեն բոլոր ուղղություններով։