Էդմոն Մարուքյանը՝ իշխանության «նոր, ատոմային բոմբի» նման մեխանիզմի մասին

«Հանրապետականները ջուրը լցրեցին Հանրապետականների երկու տարվա աշխատանքը. Երկվություն է առաջացել ՀՀԿ-ի մոտ՝ թե հիմա Պյուռոսին են տեսնում երազում, թե ինչ է տեղի ունենում դրանից հետո, չեմ կարող ասել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ բոլորն ապշած էին, թե ինչպես են իշխանությունները սկսել ընդունել ընդդիմության, միջազգային փորձագետների բոլոր առաջարկները. «Ասում էին՝ որտե՞ղ է գաղտնիքը, ի՞նչ նոր մեխանիզմ ունի իշխանությունը, որ ինչով վերարտադրվել է, այդ բոլորը զիջում է։ Պարզվում է՝ իշխանությունը հանգիստ գիտի, որ ինքը կարող է ստանալ ձայների փոքրամասնությունը, բայց ձևավորի մեծամանություն, սա նոր մեխանիզմ է,  սա լավ մտածված է եղել երևի, ատոմային բոմբի նման դեռ չէին կիրառել, մի փոքր տեղ կիրառեցին, որ մյուս տեղերն իմանան, թե ոնց է այս համակարգը գործելու։

Հիմա կարո՞ղ ենք ասել, որ պառլամենտական ընտրությունների ժամանակ իշխանությունը կարող է ունենալ փոքրամասնություն, ու գանք այստեղ, տեսնենք՝ վարչապետին էլի իրենք են նշանակում, նախարարներին իրենք են նշանակում։ Ամբողջությամբ դա հնարավոր է, որովհետև դրա մանրակերտը տեսանք Վանաձորում։ Շատ հեշտ է ասել՝ ընդդիմադիր ուժերը պետք է իմանան՝ ում հետ գործ ունեն, պարզ է, չէ՞, որ եթե 18 մարդ ստորագրել են հուշագիրը, եթե որևէ միջամտություն չլիներ, նրանք գնալու էին՝ ոնց ստորագրել էին, այդպես քվեարկելու էին,  բայց այդ մարդիկ քաղաքական պայմանավորվածությունը խախտել են, հիմա փոխանակ ասեն՝ ինչ պայմաններում է  ընդդիմությունը գործում, ասում են՝ ընդդիմությունն է  մեղավոր, թող գնային իրենց քվեարկեին»։

Տեսանյութեր

Լրահոս