Քիչ առաջ Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի եղբայրը՝ Լևոն Չուգասզյանը։
Իրանական գազը Եվրոպա արտահանելու տեսանկյունից հատկապես կարևորելով «հայաստանյան երթուղին»՝ Արմեն Վարդանյանը թվարկեց թե՛ դրա հնարավորությունները, թե՛ մարտահրավերները. «Պետք է նշել, որ «Հարավային գազային միջանցք»-ի ստեղծումից հետո Ադրբեջանը դարձել է լուրջ գործոն տարածաշրջանում և ի հակակշիռ դրան՝ Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը իրանական գազի Եվրոպա արտահանման տրանզիտ երկիր դառնալու համար»։
Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա հայտարարեց, որ իր ներկայնությունը վկայում է այն մասին, որ թեև իրենք մարտավարական հարցերում տարակարծություններ ունեն «Հիմնադիր Խորհրդարանի» հետ, բայց մարդու իրավունքների հարցերում բոլորս պետք է միասին լինենք։ Նա տեղեկացրեց նաև, որ երեկ չորս կուսակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, որոնցնից մեկը ԱԻՄ-ն է՝ որոշում է կայացվել, որ չխոչընդոտեն այն կուսակցականներին, որոնք ուզում են մասնակցել նմանատիպ հավաքների։
Ազատության հրապարկում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը, ժամը 14։00-ին իրենք 50 ազատամարտիկներով Ազատության հրապարակում սկսելու են հացադուլ և նստացույց։
Այս պահին Ազատության հրապարակում սկսվել է ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներ Գարեգին Չուգասզյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի և Վարուժան Ավետիսյանի բողոքի ակցիան, որին հաջորդելու է երթը:
«ԵՏՄ-ի անդամակցությունից բխում են մեր պարտավորությունները, մենք ունենք հստակ պատկեր, թե դրանք որոնք են, որ ուղղություններն են ներառում: Մեր խնդիրն էր մտքերի փոխանակման գործընթացի միջոցով քննարկել դրանց համատեղելիությունը ստանձնած պարտավորությունների հետ: Այս փուլում իրականացվեց և ունենք հստակ պատկեր մեր ապագա հարաբերությունների շրջանակի վերաբերյալ և մանդատը ստանալուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք այդ ուղղությամբ բանակցություններ վարել ԵՄ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
2015 թվականի մարտին, նախնական տվյալներով, Ռուսաստանում գործազուրկների ընդհանուր թիվն աճել է մինչև 4.5 միլիոն մարդու:
Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նավթարդյունաբերության նախարար Շեյրի Մողադդամը:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Այսօր` ապրիլի 17-ին Մոսկվայում կայացավ Կլոր սեղան «Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» թեմայով: Կլոր սեղանը կազմակերպված էր Ռուսաստանի հայերի միության կողմից ՌԴ Հանրային պալատի և ԱՊՀ երկրների ինստիտուտի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ռուսաստանյան հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, հանրության լայն խավերի ներկայացուցիչներ:
ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ադրբեջանում հանրահայտ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարով ազատազրկելու մասին դատական որոշումը:
Ամենաշատը մենք ենք ցանկանում համակողմանի պարզել 1915 թվականի դեպքերի եղելությունը:
Թևան Պողոսյանն իր տարակուսանքը հայտնեց, որ ԵՏՄ-ին կողմ քվեարկած պատգամավորը նման պահանջներ է ներկայացնում ԵՄ-ին. «10 րոպե առաջարկություններ արեց ԵՄ-ին, բայց ԵՏՄ-ի փաստաթղթի քվեարկության ժամանակ ընտրեցին ԵՏՄ-ն: Դե գնացեք ՌԴ-ին սոցիալիզմ կառուցելու պահանջներ դրեք»: Թ.Պողոսյանը նաև նկատեց, թե ինքը դեմ է քվեարկել ԵՏՄ-ին, միշտ կողմ է եղել ԵՄ-ին ու հավատարիմ է մնալու, և ինքն իրավունք ունի պահանջներ ներկայացնելու:
Աշխարհում գոյություն տրանսպորտային բեռներ փոխադրելու համար նախատեսված բազմաթիվ օդանավեր:
Կցանկանայինք, որ Հայաստանն էլ քայլեր գործադրեր Ադրբեջանի հետ հարևանային լավ հարաբերությունների ուղղությամբ:
«Զեկույցը ե՞րբ եք խմբագրելու և անգլերեն տարբերակում նշեք՝ Ցե-ղա-սպա-նու-թյուն»,- շեշտված հարցրեց Թ.Պողոսյանը:
Միաժամանակ նա նաև նշեց, որ նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական հարցեր, ընթացիկ ներդրումային նախագծերն ու հետագա համագործակցության հեռանկարները:
Չէ՞ որ պատահական չէ, որ ձեր բոլոր կոռուպցիոներները փախչում են դեպի Մոսկվա:
Գ.Եղիազարյանի հարցին՝ այսինքն՝ եթե Էդուարդ Նալբանդյանը չգնար, Հռոմի պապը պատարագ չէ՞ր տա, Ա. Արշակյանն այսպես արձագանքեց. «Եթե դուք էլ այստեղ չլինեիք, այս վեճը չէր լինի, ուրիշ բան կխոսեինք: Ձեր ներկայությունը օրակարգ է ձևավորում: Եթե Միքայել Միանասյանը չլիներ, Էդուարդ Նալբանդյանը չլիներ, Սերժ Սարգդյանը չլիներ, կլիներ Օսկանյանը, նա էլ իր խնդիրները կլուծեր: Այսինքն՝ այդ մարդկանց ջանքերի շնորհիվ այդ օրը տեղի ունեցավ մեզ համար շատ ցանկալի ակցիա»:
ԵՏՄ-ին անդամակցության հետ մեկտեղ ՀՀ-ն պատրաստակամ է առաջ մղելու իր համագործակցությունը ԵՄ հետ բազմաթիվ ուղղություններով, և առաջիկայում շարունակվելու են բանակցությունները տարբեր ոլորտներում գործակցության ուղիներ գտնելու համար:
Վերջին օրերին կրկին աղետագույժ լուրեր են ստացվում Հալեպից, որտեղ ահաբեկիչների հրթիռակոծությանն ու հարձակումներին են ենթարկվում քաղաքի հայկական թաղամասերը: Զոհերի և վիրավորների թվում կան նաև մեր հայրենակիցների անունները:
Այսօր Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել Իրանի հետ հարաբերություններ ունենալ. «Մենք այստեղ պետք է մեր ազգային շահն առաջ տանենք, լինենք նախաձեռնող և իրավիճակը կարողանանք կառավարել»:
«Թուրքիան միշտ է մտահոգված եղել, և ամեն տարի ապրիլին գործուղղում է որևէ պաշտոնյայի Ամերիկա, որպեսզի կանխի հնարավոր բանաձևերի ընդունումը Կոնգրեսում, կամ՝ նախագահի կողմից Ցեղասպանություն բառն օգտագործելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը:
«Առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանի քարտեզը միտում ունի փոփոխման, պետք է նոր հայեցակարգ հաստատվի, որովհետև միայն մեկ հարցում ենք մենք առաջընթաց գրանցել՝ ունենք մարտունակ բանակ, սակայն այն չափազանց անգին է, քանի որ մեր զինվորների և զինվորականների կյանքի գնով է իրականացվում»,-հայտնեց պատգամավորը:
Մոսկվայում անցկացված միջսիրիական խորհրդակցություններին՝ Ասադը հայտարարել է, որ դրանց արդյունքները կարելի է համարել էական, և, որ կողմերը հասել են որոշակի առաջընթացի:
Մենք ընդգծել ենք, որ ողբում ենք այդ մահերի համար, և որ այդ փաստերի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից՝ ներառյալ Թուրքիան, Հայաստանը և ԱՄՆ-ը:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ հայտարարեց, որ ինքը և Գուրգեն Եղիազարյանը, մեղմ ասած, հակառակորդներ են. «Մենք իսկական հակառակորդներ ենք: Կարծում եմ՝ հակասեմիտիզմը հիվանդություն է, ծանր հիվանդություն է, հարակավոր է բուժվել: Հրեաներ չեն, դրանք Օսմանյան Թուրքիայի ղեկավարներն են եղել, որոնք կազմակերպել են քրիստոնյաների, մասնավորապես՝ մեր Ցեղասպանությունը, ունեցել են շահ դրանից»:
Բելառուսը հույսեր է կապում տնտեսական խնդիրների նկատմամբ «Արևելյան գործընկերության» վերակողմնորոշման հետ: