 
                        Հայիթիում «Մեթյու» փոթորկին զոհ է դարձել ավելի քան 100 մարդ
 
                                    «Մեթյու» փոթորիկը Հայիթիում խլել է ավելի քան 100 մարդու կյանք: AFP գործակալության հետ զրույցում Հայիթիի ներքին գործերի նախարարը հայտարարել է 108 զոհի մասին:
Reuters-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է 136 զոհի մասին:
Երկրում տուժածների թիվը կարող է ավելանալ, քանի որ իշխանությունները դեռ չեն կարողանում կապ հաստատել փոթորկից տուժած որոշ շրջանների հետ: Իշխանությունները հայտնում են, որ միայն Ռոշ-ա-Բատո քաղաքում զոհվել է 50 մարդ:


Հայիթիի նախագահի պաշտոնակատար Ժոսելերմ Պրիվերը հայտարարել է, որ իրավիճակը հարավային բազմաթիվ խոշոր քաղաքներում աղետալի է:


«Մեթյու» փոթորիկը ամենաուժեղն էր շրջանում վերջին 10 տարում: Այն Բահամյան կղզիներից հետո պատուհասել է Հայիթին, որտեղ առաջացրել է ջրհեղեղներ ու սողանքներ:




 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        