Բաժիններ՝

«Ես կասեմ այն, ինչ տեսել եմ սեփական աչքերով». Հեյդար Շաշո

Ներկայացնում ենք Իրաքի եզդիների ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Հեյդար Շաշոյի հետ հարցազրույցը:

– 2014 թվականի օգոստոսի 3-ին, Պեշմարգան հետ քաշվեց Շանգալից, որից հետո ԻՊ հարձակվեց եզդիական բնակավայրերի վրա: Ոմանց կարծիքով սա մարտավարական գործունեություն էր, ոմանց կարծիքով Պեշմարգայի (Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժեր) հետ քաշվելու պատճառը զենքի բացակայությունն էր, իսկ ոմանք էլ ասում են, թե նրանք պարզապես դավաճանեցին եզդիներին:

– Ես կասեմ այն, ինչ տեսել եմ սեփական աչքերով: 03.08.14-ից եզդիների ցեղասպանությունից 15 օր առաջ, մենք խնդրեցինք Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչներին, որպեսզի թույլ տան ստեղծել եզդիական ստորաբաժանում, որին պատրաստ էին անդամակցել 3500 եզդի, սակայն մեզ ասացին , որ Շանգալի պաշտպանությունն իրենց պարտականությունն է, նրանք մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ են ու կպայքարեն հանուն եզդիների ու Շանգալի պաշտպանության և ոչ մի դեպքում թույլ չեն տա թշնամին ոտք դնի այս հողեր:

Բայց ցավոք, սրտի 2014 թվականի օգոստոսի 3-ին մենք տեսանք, թե ինչպես են Պեշմարգայի զինյալներն` առանց մարտի, թողում Շանգալն ու անպաշտպան ու անզեն եզդիներին: Իսկ արդյունքում մեր կանայք, աղջիկները, մայրերն ու քույրերը հայտնվեցին իսլամիստների գերության մեջ կամ սպանվեցին: Եթե ինչ-որ մեկն ասում է թե Պեշմարգան զենքի բացակայության պատճառով է լքել եզդիներին ու Շանգալը, ապա կասեմ դա չի համապատասխանում իրականությանը: Իրենց ունեցած զենքերի պաշարով նրանք կկարողանաին պաշտպանել Շանգալն ամիսներով և թույլ չէին տա ԻՊ-ը ներխուժի քաղաք:
Իմ կարծիքով՝ եզդիներին դավաճանել են, քանի որ փաստացի Պեշմանրգան առանց մարտի հետ քաշվեց, թողնելով մեզ ԻՊ-ի ձեռքում: Որ տեսանկյունից էլ նայենք՝ այս ամենը կոչվում է դավաճանություն: Նրանք դավաճանեցին ու վաճառեցին եզդի ժողովրդին:

– Ե՞րբ Պեշմարգան հետ քաշվեց, ով էր պաշտպանում Շանգալը:

– Երբ Պեշմարգան հետ քաշվեց, հենց շանգալաբնակ եզդիներն էլ սկսեցին ինքնապաշտպանական մարտեր մղել: Սկզբում մենք քիչ էինք, օրինակ, Շարֆադինի տաճարում 15-16 հոգի էինք, սակայն այս թիվը օրեցօր ավելանում էր ու կազմավորվում էին ինքնապաշտպանական ջոկատներ: Շանգալից ոչ հեռու գտնվում էր Կասմ Շվանը, ով հետագայում գլխավորեց իր ջոկատը, Կասմ Դրբոն, ում շուրջը նույնպես միավորվեցին եզդիներ, այնտեղ էին նաև Խալիլ Սալեխը, Սալխո ընտանիքից և շատ ուրիշներ: Մերկեյում` Շարֆադինի հյուսիսիում մնաց Խալֆա Սագվան իր ջոկատով: Անգամ մի քանի ցեղեր մնացին ու չկարողացան փախչել, նրանցից էին ջուվանկները, հաբիբաներն ու ֆակիրները: Ցավոք սրտի, մի քանի ցեղեր ստիպված եղան փախչել: Մենք չենք կռվում հանուն ցեղային սեփականության , մեզ համար ամենակարևորը, որ պաշտպանված լինի եզդիների ինքնությունն ու ընտանիքը: Եզդիները մնացին ու պաշտպանեցին իրենց, եզդիականությունն ու Շանգալը: ԻՊ-ի նպատակն էր Շանգալը եզդիաթափելը:

– Հիմա ձեր զինուժը անկա՞խ է, թե՞ մտնում է պեշմարգայի կամ Իրաքի բանակի կազմ:

– Մինչև հիմա, մեր եզդիական ուժերը (զորքը) անկախ են, մենք կապ չունենք ոչ պեշմերգայի, ոչ էլ Իրաքի իշխանության հետ : Բայց եթե պեշմերգան կամ Իրաքի Իշխանություններիը համաձայնեն օգնել մեզ և ճանաչեն մեզ որպես եզդիական ուժ «Էզդիխանի զինված ուժեր» անունով, ճանաչեն մեր եզդիական դրոշը, ապա բարի գալուստ, մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ : Բայց մենք երբեք թույլ չենք տա, որ «Էզդիխանի զինված ուժեր»-ը ընկնի պեշմարգայի կամ Բաղդադի վերահսկողության տակ առանց եզդիների իրավունքների ճանաչման: Ես հայտարարում եմ բոլոր եզդիներին, որ «Էզդիխանի զինված ուժեր»-ը անկախ են և կապ չունեն որևէ քաղաքական ուժի հետ, բայց մենք շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր մեզ օգնության ձեռք են մեկնում:

– Քանի՞ մարտիկ ունի «Էզդիխանի զինված ուժեր» զինված միավորում:

– Ներկայումս 3000 մարդ գրանցվել են և պատրաստ են ծառայել «Էզդիխանի զինված ուժեր»-ում: Բայց հիմա մենք չունենք բավարար տարածք, որտեղ պետք է պատրաստենք այդ մարդանց: Այդ իսկ պատճառով մենք նրանց բաժանել ենք խմբերի, յուրաքանչյուր խմբում 400 մարդ, իսկ ռազմական ուսուցումը յուրաքանչյուր խումբ գնում է 15 օրը մեկ հերթափոխով: Բացի այդ, «Էզդիխանի զինված ուժեր»-ի կազմում արդեն կա 2000-3000 մարտիկներ, ովքեր ձեռք են բերել մարտական փորձ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարի ժամանակ, և ավելի շատ մարդիկ պատրաստ են միանալ մեր շարքերին: Այսպիսով, ես խնդրում եմ աշխարհի եզդիներին օգնել և ձեռք մեկնել «Էզդիխանի զինված ուժեր»-ին, որպեսզի մենք կարողանանք մեր տերը լինել և պաշտպանել եզդիական հողը և եզդիականությունը:

Թարգմանությունը «Սինջար» կենտրոնի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս