Հանրապետական Թրամփի մրցակից Թեդ Կրուզը լքել է ԱՄՆ նախագահական քարոզարշավը
Սենատոր Թեդ Կրուզը՝ Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփի միակ իրական մրցակիցը ԱՄՆ նախագահական քարոզարշավում, հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մղվող պայքարից, հայտնում է BBC-ն:
Այդկերպ, հանրապետականների պաշտոնական թեկնածուն դառնում է միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
«Ես հենց սկզբից էի ասում, որ կգնամ մինչև վերջ, եթե միայն լինի հաղթանակին տանող ճանապարհ: Այսօր, ցավոք, ասում են, որ երևի թե այդ ճանապարհը փակ է»,- ասել է Կրուզը: «Ընտրողներն ընտրել են այլ ուղի»,- հավելել է նա:
«Ծանր սրտով, սակայն անսահման օպտիմիզմով մենք դադարեցնում ենք մեր քարոզարշավը»,- եզրակացրել է Կրուզը:
Պարտվելով Դոնալդ Թրամփին Ինդիանայի փրայմերիզում՝ Կրուզը գրեթե կորցրել է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: