Բաժիններ՝

Թուրքիան կարող է ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում. Դավութօղլու

Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է ցամաքային ռազմական օպերացիա սկսել Սիրիայում: Այս մասին Al-Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Թուրքիայի տարածքը ենթարկվել է շարունակական հրետակոծության Սիրիայի շրջաններից, որոնք վերահսկվում են ԴԱԻՇ-ի զինյալների կողմից:

«Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ակտիվությունը սպառնալիք է Թուրքիայի և ողջ աշխարհի համար»,- ասել է Դավութօղլուն:

Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան միակ երկիրն է, որն ակտիվորեն պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ:

Անցած ամիս Թուրքիայի Քիլիս և Հաթայ նահանգները բազմիցս ենթարկվել են հրետակոծության Սիրիայի տարածքից: Դրանից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն սկսել էր պատասխան հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031