Գերմանական Welt պարբերականի լրագրողը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից:
«Բոլոր կուսակցությունները մենակ են, բայց հանուն նպատակի մենք պատրաստ էինք լուրջ դաշինք ստեղծել. «Ելք»-ի մարդիկ ասացին, որ ժամանակը չհերիքեց: Գիտե՞ք՝ ինչպես է. եթե ես ուզում եմ մի բան անել, և գիտեմ, որ դա կարևոր է, ես պետք է անեմ ու հետո ասեմ, որ ժամանակը չհերիքեց: Իրենք հենց սկզբից ունեին նախատրամադրվածություն: Իրենք էլ «յոթնոց» են. լավ է, որ գոնե «վեցնոց» չեն, «յոթնոցի» հավակնություն ունեցող մարդիկ են»,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով «Ելք» դաշինքի ու իր անհամաձայնության մասին, նման հայտարարություն արեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Մ.Գրիգորյանն իր խոսքում կարևորեց նոր սերնդի ռազմահայրենասիրական դատիարակությունը, զոհված, անհյատ կորած զինծառայողների հարցերով զբաղվելը. «Բոլոր ծրագրերը պետք ա հասցնենք իրականացնենք, մեր երկրում քանի գնում, չի պակասում ո՛չ զոհը, ո՛չ պատերազմը»:
«Այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի: Այդ սին պատրանքներից ելնելով՝ հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել»:
Երկրապահ կամավորականների միության 11-ը համագումարում ընտրվեց նոր նախագահություն: Վերընտրվել են Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տարոն Մարգարյանը: Վերահսկիչ պալատի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը չվերընտրվեց:
«Եվ որքան էլ ինձ հարգեն Օսկանյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանք մեծագույն չարագործություն կատարեցին՝ թույլ չտալով, որ կայանա այն մեծ դաշինքը, որը կայացման ճանապարհին էր: Նախ, Արամ Սարգսյանին, հետո Վիկտոր Դալաքյանին արտամղեցին, հետո էլ ինձնից հեռացան: Իրենք հեռացան, ես դուրս չեմ եկել: Իրենք դավաճանի պես հեռացան ու գնացին՝ Րաֆֆու հետ օյինբազություններ անելու»:
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին:
Ազատության օրվա կապակցությամբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրել էր մամուլիս ասուլիս, որի ընթացքում ներկայացրեց օրվա խորհուրդը:
Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին:
«ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայանում է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և բոլոր հնարավոր այլ ամբիոններից ու հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ տանել»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ անցած տարի ապրիլին դեպք եղավ և ԵԿՄ-ականները գնացին, շատերը ճերմակած մազերով կանգնեցին հայոց երկրի նորաթուխ, բայց ոչ պակաս տղամարդ պաշտպանների կողքին: Ս.Սարգսյանի խոսքով` նրանց համար երկրապահներն արդեն «հոպարներ» էին, բայց ազատամարտի տարիներին դա ոչ մեկի մտքով չէր անցնում:
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն Շիրակում լուրջ մրցակցություն է սպասվում: Նա բոլոր առաջադրված թեկնածուներին էլ իրեն մրցակից է համարում: Միաժամանակ նա նկատեց, որ ՀՀԿ-ն Գյումրիում երբեք էլ շատ ձայն չի հավաքել, մեծամասնություն չի եղել:
«Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, որ եթե քվեն տաք իրենց, հոսանքն ու գազն անվճար են դարձնելու, երիտասարդներին բանակ չեն տանելու: Նրանք ասելու են այն, ինչ անելու են, մեր երկիրը առաջ են տանելու»:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել:
«Երկրապահը միշտ էլ բանակի կողքին է: Եթե ուզում ենք պատերազմ չլինի, պետք է ուժեղ բանակ ունենանք»,- ասաց Գրիգորյանը:
Հիշեցմանը, թե Սեյրան Օհանյանը նաև հայտարարել էր, թե իր դեմ արշավ է սկսվել՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն նման բան չի անում, իրենք ձեռնպահ են մնում նման երևույթներից:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ:
Արմավիրի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված, ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը այսօր լրագրողների հե զրույցում ասաց, որ ինքը կուսակցության որոշմամբ է առաջադրվել, բայց եթե չուզեր՝ չէր առաջադրվի:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտրություններին սատարելու է ՀՀԿ-ին: Այսօր ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր ցանկությամբ չի առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, կընդունվի բանաձև, կընտրվի վարչություն, որն էլ կընտրի վարչության նախագահ: Նշենք, որ 1999թ-ից ԵԿՄ վարչության նախագահն է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Ներկայում հասարակական քննարկման են ներկայացված այն երեք որոշումների նախագծերը, որոնք կանոնակարգում են լիազոր տնտեսական գործարկուների (ԼՏԳ) գործունեությունը: Այդ նախագծերը վերաբերում են ԼՏԳ-ի գրանցամատյանում ներառման մասին վկայականի ձեւի սահմանմանը, դրա լրացման կարգին եւ հայտարարման ձեւին, որը ԼՏԳ-ի կարգավիճակի ստացման թեկնածուն կներկայացնի գրանցամատյանում ներառվելու համար:
Իսպանիայի թագավորի քույրը՝ ինֆանտա Կրիստինան, անմեղ է ճանաչվել մեքենայությունների գործով ֆինանսական խարդախության մեջ, նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը ազատազրկման է դատապարտվել 6 տարի և երեք ամիս ժամկետով: Համապատասխան որոշումը հրապարակել է Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը:
Զբաղեցրած պաշտոնից ազատված ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, որը մինչ այդ Երևանի ՃՈ պետն էր, նոր պաշտոն է ստանալու նույն նախարարությունում։ Այս մասին նա երեկ հայտնել է մեր թղթակցին։
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը ընտրություններից հետո որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ։ Այս պահին արդեն իսկ սկսել է միջնորդներ փնտրել, որոնք կարող են օգնել այդ հարցում։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն:
«Օհանյան դաշինքում» լուսաբացներն ամենևին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։
ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային թեկնածուների ցուցակներում Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունը չկար: Ու տևական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Սեդրակյանը նեղացած է ՀՀԿ-ից և որոշել էր սատարել «Ծառուկյան» դաշինքին, պետք է ռեյտինգային թեկնածուներից լիներ Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը:
Չնայած նրանց հորդորել են միմյանց չխանգարել, օրինակ, Ավշարի Արայիկ Գրիգորյանը՝ Արարատում և հարակից համայնքներում, Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատում, Մուրադ Մուրադյանը՝ Մասիսում, բայց թեկնածուները խախտել են պայմանավորվածություններն ու մեկմեկու տարածք մտել։ Հատկապես ակտիվ են Գրիգորյանները, որոնք աշխատում են նաև Արտաշատում։
Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաև համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր և թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին։